Սմուզի սպանախով և նեխուրով. Օրգանիզմը վիտամիններով հագեցնող, թարմացնող կոկտեյլ

Սմուզի սպանախով և նեխուրով ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սմուզի սպանախով և նեխուրով. Օրգանիզմը վիտամիններով հագեցնող, թարմացնող կոկտեյլ

Սմուզին առողջ ապրելակերպ վարող մարդու սննդակարգի բաղկացուցիչ մասն է: Այս ըմպելիքը մանրացված բանջարեղենի, մրգերի և հատապտուղների թանձր կոկտեյլ է` հյութերի, կաթի, մածունի կամ կեֆիրի հավելումով: Այն պատրաստվում է բլենդերի մեջ: Ի տարբերություն սովորական հյութերի, սմուզիներն ավելի շատ մանրաթել են պարունակում:

Սմուզի սպանախով և նեխուրով

Ստորև բերված է ճարպեր այրող սպանախով, նեխուրով և խնձորով սմուզիի բաղադրատոմսը՝ խնձորի հյութի հավելումով: Այս սննդարար ըմպելիքն օգնում է հագեցնել ծարավը, քաղցը և կորցնել ավելորդ կիլոգրամները:

Սմուզի սպանախով և նեխուրով

Սմուզի սպանախով և նեխուրով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սպանախ 1 բաժակ
  • Նեխուրի ցողուն 1 բաժակ
  • Խնձոր 1 հատ
  • Խնձորի հյութ 1 բաժակ

Սմուզի սպանախով և նեխուրով

Սմուզի սպանախով և նեխուրով. Պատրաստման եղանակը

  1. Կտրատել սպանախը, նեխուրի ցողունները և խնձորը:
  2. Լցնել բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ և լավ մանրացնել:

Սմուզի սպանախով և նեխուրով

Այս բաղադրատոմսով պատրաստված կանաչ սմուզին հարմար է ծոմ պահելու օրվա համար կամ կարող է փոխարինել նախուտեստին: Եռանդի և աշխուժության լիցքերն ու սննդանյութերի փունջն ապահովված կլինի:

Տեսանյութ

Նանայով և լայմով սմուզի

Խնդրում ենք Գնահատեք