Խոզապուխտով և սնկով աղցանը ոչ միայն արագ և հեշտությամբ պատրաստվող համեղ խորտիկ է, այլև կարող է մատուցվել որպես առանձին ուտեստ։ Տղայիս տարեդարձին էի պատրաստել, բոլորը համտեսելուց հետո բաղադրատոմսը հարցրին։
Այսպիսով, սիրելի ընթերցողներ, ես ձեզ հետ կիսվում եմ այս հրաշալի բաղադրատոմսով։ Հուսով եմ, որ ձեր հյուրերը նույնպես կհավանեն այն:

Սնկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզապուխտ 400 գր
_Պահածոյացված շամպինիոններ 300 գր
_Կարմիր լոբի բանկա իր հյութի մեջ
_Գազար 2 հատ
_Արևածաղկի ձեթ՝ սունկը տապակելու համար

Սնկով աղցան. Պատրաստման եղանակը
_Խոզապուխտը շերտերով կտրատել:
_Սունկը կտրատել և տապակել արևածաղկի ձեթի մեջ։
_Հում գազարը քերել խոշոր քերիչով։
_Ամեն ինչ խառնել, ավելացնել կարմիր լոբին և համեմել մայոնեզով։
Մատուցելուց առաջ աղցանն ավելի լավ է մի փոքր թողնել, որպեսզի բոլոր բաղադրիչների համերը միախառնվեն։
Այնքան համեղ և արագ պատրաստվող է, ուղղակի հիանալի աղցան:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան Կարմիր լոբով աղցան







