Հեշտ և համեղ Սնկով աղցանը բազմիցս պատրաստել եմ: Այս աղցանը միշտ մեծ հաջողություն է ունենում:
Բնօրինակ բաղադրատոմսում ապխտած բդիկ է օգտագործվում, բայց ես դա անում եմ եփած մսով, այդպես իմ կարծիքով շատ ավելի համեղ և ավելի առողջարար է:

Սնկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Եփած բդիկ 1 հատ
_Կոշտ պանիր 200 գրամ
_Խաշած ձու 3 հատ
_Շամպինիոններ 200 գրամ
_Սոխ 1 հատ
_Լոլիկ 2 հատ
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Սնկով աղցան. Պատրաստման եղանակը
_Եփած մսից ոսկորները առանձնացնել, միսը մանր կտրատել։
_Սունկը և սոխը մանր կտրատել։
_Սունկը սոխով տապակել ձեթի մեջ, մինչև փափկի:
_Ձվերը եփել, պանիրը քերել։
_Աղցանը հավաքել. ամանի հատակին քսել մայոնեզ, լցնել հավի կեսը, ապա ձու, սունկ, պանիր, լոլիկ, հետո կրկնել շերտերը։
_Ամեն շերտին քսել մայոնեզ։
_Վերին շերտը պետք է լինի լոլիկը:

Մատուցել կարելի է անմիջապես:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







