Համեղ և հագեցնող սնկով աղցան սովորական մթերքներից՝ կարտոֆիլ, խոզի փափկամիս, սունկ, թթու վարունգ և կանաչիներ:

Սնկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սոխ 1 հատ
_Սունկ 500 գր
_Թթու վարունգ 4 հատ
_Խոզի փափկամիս 500 գր
_Կանաչի՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ, պղպեղ, մայոնեզ՝ ըստ ճաշակի

Սնկով աղցան. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը եփել, թողնել սառչի և քերել խոշոր քերիչով անմիջապես ափսեի վրա, աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, մայոնեզի ցանց անել:
_Եփած միսը կտրատել փոքր խորանարդիկներով և դնել կարտոֆիլի վրա, նորից մայոնեզով ցանց պատրաստել։
_Երրորդ շերտը խոշոր քերիչով քերած վարունգն է։
_Սոխը կտրատել խորանարդիկներով և տապակել, սառելուց հետո լցնել վարունգի վրա, մայոնեզ քսել:
_Ցանկացած սունկ — սոխի վրա դնել մարինացված կամ տապակած շամպինիոններ և 1 ժամով աղցանը դնել սառնարանը։
_Մատուցելուց առաջ աղցանին ցանել մանր կտրատած կանաչիներ։

Խորհուրդ՝ եթե մայոնեզ չեք սիրում, ապա շերտերին կարող եք քսել մածուն, թթվասեր, քացախի հետ խառնած բուսայուղ, կարող եք օգտագործել թթվասերի և մանանեխի սոուս։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
3 նոր գարնանային թարմ աղցաններ







