Սնկով աղցան. Տոնական սեղանին արժանի համեղ նախուտեստ

ԱՂՑԱՆՆԵՐ

Սունկ սիրողները հաճախ են պատրաստում թե Սնկով աղցան, թե տարբեր համեղ և հագեցնող ուտեստներ։

Սնկով աղցան

Սնկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շամպինիոններ 500 գր

_Հավի կրծքամիս 300 գր

_Խաշած ձու 4 հատ

_Սոխ 100 գր

_Թթու վարունգ 150 գր

_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ 100 գր

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Սնկով աղցան

Սնկով աղցան. Պատրաստման եղանակը

_Սունկը կտորներով կտրատել և տապակել չոր տապակի մեջ։

_Տապակել մինչև այն պահը, երբ ամբողջ հեղուկը գոլորշիանա, այնուհետև աղ և պղպեղ անել ըստ ճաշակի։

_Սոխը կտրատել քառորդ օղակներով և ավելացնել սնկի մեջ, լցնել մի քիչ բուսայուղ, խառնել և տապակել մինչև ոսկե դարչնագույնը։

_Որից հետո լցնել թղթե սրբիչների վրա:

_Թթու վարունգը շերտերով կտրատել։

_Եփած հավի միսը կտրատել շերտերով, ձվերը կտրատել։

_Մաղադանոսը մանր կտրատել։

_Բոլոր բաղադրիչները խառնել, համեմել մայոնեզով, փորձել աղն ու ավելացնել ըստ ճաշակի։

Սնկով աղցան

Նման աղցանի մեջ շատերը դեռ ավելացնում են մի քանի կտոր կոշտ պանիր և պահածոյացված արքայախնձոր: Բայց դա ըստ ձեր նախասիրությունների է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

3 նոր գարնանային թարմ աղցաններ

Խնդրում ենք Գնահատեք