Սնկով աղցան. Կորեական խոհանոցի համեղ նախուտեստներից

Սնկով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այս բաղադրատոմսով մարինացված Սնկով աղցանը պարզապես շքեղ է։

Նրբահամ նախուտեստը պատրաստվում է արագ, կատարյալ է տոնական սեղանի և պարզապես ընթրիքի համար։

Սնկով աղցան

Սնկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շամպինիոններ 400 գր

_Ծառի սունկ 400 գր

_Համեմի սերմ 1 ճաշի գդալ

_Բոված քնջութ՝ ըստ ցանկության

_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի

_Սոխ 1 հատ

_Քաղցր պղպեղ 0,5 հատ

_Սխտոր 5 պճեղ

_Շաքարավազ 0,5 թեյի գդալ

_Քացախ 9% 1 ճաշի գդալ

_Համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ, կծու պղպեղ՝ ըստ ճաշակի

Սնկով աղցան

Սնկով աղցան. Պատրաստման եղանակը

_Սնկերը լավ լվանալ հոսող ջրի տակ, ավելի լավ է վերցնել փոքր կամ միջին, մեծերը պետք է կտրել կտորներով:

_Չոր տապակի մեջ բովել քնջութի սերմերը։

_Սոխն ու քաղցր պղպեղը մանր կտրատել։

_Սունկը լցնել կաթսայի մեջ ու ջրով ծածկել, հասցնել եռման աստիճանի։

_Եփել ևս մի երկու րոպե և լցնել մաղի մեջ, որպեսզի քամվեն։

_Սոխը տապակել բուսայուղի մեջ, այնուհետև լցնել քաղցր պղպեղ, տապակել, մինչև փափկի։

_Լցնել քացախը, համեմի սերմը, սխտորը մանր կտրատել։

_Սունկը խառնել բանջարեղենի հետ, ավելացնել քնջութի սերմերը, կծու պղպեղի կտորները ու պապրիկան։

_Վրան լցնել տաք բուսայուղը և խառնել զանգվածը։

_Մաղադանոսը կամ սամիթը մանր կտրատել, ավելացնել զանգվածին, խառնել։

_Ծածկել տարան կափարիչով և թողնել ամբողջ գիշեր մարինացվի։

Սնկով աղցան

Նախուտեստը շատ համեղ ու բուրավետ է ստացվում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան

Խնդրում ենք Գնահատեք