Շամպինիոն սնկով աղցանը ոչ սեզոնային ուտեստ է։
Գուրմանները նախընտրում են հում սունկը աղցանի մեջ։ Բայց անուշաբույր յուղով տապակած սունկը հատկապես հաճելի կլինի տաք աղցանի մեջ: Առաջարկում ենք համեղ աղցանի ձմեռային տարբերակը:

Սնկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մանր կարտոֆիլ 300-400 գր
_Շամպինիոններ 600 գր
_Սխտոր 1 պճեղ
_Թթու վարունգ 4 հատ
_Կանաչ սոխ 1 փունջ
_Ձիթայուղ՝ ըստ ճաշակի
_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
_Աղ՝ ըստ ճաշակի
Սոուսի համար
_Մանանեխի սերմեր 1 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
_Ձիթայուղ 4 ճաշի գդալ
_Մի պտղունց քաղցր պապրիկա

Սնկով աղցան. Պատրաստման եղանակը
_Սոուսի համար մանանեխը խառնել կիտրոնի հյութի, ձեթի, աղի և պղպեղի հետ, համեմել պապրիկայով։
_Աղցանի համար կարտոֆիլը թխել ջեռոցում՝ փայլաթիթեղի մեջ, 200 ° C ջերմաստիճանում կամ եփել կեղևով։
_Պատրաստի կարտոֆիլի վրա լցնել սառը ջուր, մաքրել և կտրատել միջին չափի կտորների։
_Սնկերի ոտիկներիի կոշտ մասերը մաքրել, կտրատել միջին չափի կտորներով:
_Մաքրել և ճզմել մի պճեղ սխտորը, լցնել տապակի մեջ, վրան ձեթ լցնել, տապակել մինչև սկսի կարմրել:
_Հեռացնել սխտորը, սունկը լցնել անուշաբույր յուղի մեջ, տապակել բարձր ջերմության վրա 2-3 րոպե, համեմել աղով և պղպեղով։
_Վարունգները կիսել 2 մասի և կտրատել բարակ շերտերով, իսկ կանաչ սոխը մանր կտրատել։
_Խառնել տաք սունկն ու կանաչ սոխը, ապա ավելացնել կարտոֆիլն ու վարունգը։

Համեմել աղցանը և թողնել մնա 5 րոպե, դրանից հետո կարող եք մատուցել։
Բարի ախորժակ
Տեսանյութ
Շքեղ աղցան Ցեզար







