Սնկով փխալի. Այս անսովոր նախուտեստը պատրաստվում է շատ հեշտ և անպայման կզարդարի ձեր սեղանը

ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր հրավիրում ենք սնկով փխալի պատրաստելու: Փխալին վրացական ամենահայտնի նախուտեստներից է։ Քիչ տոնակատարություններ կարող են ամբողջական լինել առանց այս ուտեստի, որը ինչ-որ չափով նման է պաշտետին:

Համեղ փխալին կարող եք քսել հացի կամ լավաշի վրա:

Վրաստանում փխալին պատրաստում են սոուսից, որն անպայման ներառում է ընկույզ, կծու կարմիր պղպեղ, սխտոր, համեմ, աղ և հիմնական բաղադրիչը, որը կարող է լինել սպանախը, կանաչ լոբի, ճակնդեղի ճավեր, սունկ, կաղամբ կամ նույնիսկ եղինջ։

Սնկով փխալի. Այս անսովոր նախուտեստը պատրաստվում է շատ հեշտ և անպայման կզարդարի ձեր սեղանը

Սնկով փխալի. Բաղադրիչներ

_Շամպինիոններ 500 գ

_Սոխ 1 հատ

_Համեմ 1 փունջ

_Սխտոր 1 պճեղ

_Ընկույզ 150 գ

_Չիլի պղպեղ 1 պտղունց

_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

_Նռան հատիկներ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

Սնկով փխալի

Սնկով փխալի. Պատրաստման եղանակը

_Մաքրել սունկն ու սոխը, կտրատել և տապակել թավայի մեջ փոքր քանակությամբ բուսայուղով, մինչև փափկի: Այնուհետև հանել կրակից և հովացնել։

_Բոլոր բաղադրիչներն անցկացրեք մսաղացով, մանրակրկիտ խառնեք և աղ ավելացրեք ըստ ճաշակի։

_Ստացված զանգվածից փոքր գնդիկներ կամ բլիթներ ձևավորել և դնել ափսեի մեջ, ապա զարդարել նռան հատիկներով։

Սնկով փխալի

Վրացական ճաշատեսակները իսկական ֆենոմեն են, ուստի անպայման փխալի պատրաստեք՝ այս երկրի համեղ խոհանոցին ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Եվ պատմեք ձեր ընկերներին այս բաղադրատոմսի մասին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած սմբուկ

Խնդրում ենք Գնահատեք