Սնկով և լոբով աղցան. Պահքի օրերին հաճելի ու հագեցնող նախուտեստ 

Սնկով և լոբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջին անգամ պատրաստելով Սնկով և լոբով աղցան, ուղղակի սիրահարվեցի դրա համին:

Մեր ընտանիքը նույնպես սիրում է  այն, այնպես որ հիմա այն պատրաստում եմ առնվազն շաբաթը մեկ անգամ: Սա հիանալի հնարավորություն է ընդմիջելու մսեղենով սննդակարգը։ Բացի այդ, կարևոր է. որ ընդամենը 5-10 րոպե պիտի ծախսեք աղցանը պատրաստելու վրա:

Իհարկե, այս դիետիկ աղցանը լավ տեսք կունենա նույնիսկ տոնական սեղանին։ Վառ ու գունեղ, առողջարար և սննդարար խորտիկն առանց մայոնեզի չի ծանրացնի ստամոքսը։ Սակայն պահածոյացված լոբիով աղցանը բավական կշտացնող է։

Իհարկե, ցանկացած պահածոյացված սնկով կարելի է պատրաստել այս առանց մսի աղցանը։ Կտրատեք շատ մեծ սնկերը, իսկ փոքրերը կարելի է ամբողջական ավելացնել:

Սնկով և լոբով աղցան
Սնկով և լոբով աղցան. Բաղադրիչներ

_Սոխ 2 հատ

_Գազար 2 հատ

_Պահածոյացված լոբի 400 գ

_Մարինացված սունկ 200 գ

_Կանաչիներ 150 գ

_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

_Սխտոր 1 պճեղ

_Մանանեխ 2 գ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

_Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

Սնկով և լոբով աղցան Սնկով և լոբով աղցան
Սնկով և լոբով աղցան. Պատրաստման եղանակը

_Սոխը կտրատել քառորդ օղակներով։ Տապակել արևածաղկի ձեթով տաքացրած թավայի մեջ մինչև ոսկեգույն դառնալը։

_Գազարը քերել և ավելացնել սոխին։ Խառնել և մի քիչ էլ տապակել։ Վերջում աղ և պղպեղ ավելացնել բանջարեղենին։

_Մանրացնել սխտորը, ավելացնել մի քիչ աղ և մանանեխ, կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ արևածաղկի ձեթ և խառնել:

_Սոուսը պատրաստ է։

_Խառնել կանաչիները, պահածոյացված լոբին, տապակած բանջարեղենը, թթու սունկը։ Սոուսն ավելացնել աղցանին և խառնել:

Սնկով և լոբով աղցան

Սնկով և լոբով այս աղցանը պատրաստելու համար ես օգտագործում եմ կանաչիների խառնուրդ։ Կարող եք նաև առանձին վերցնել ռուկոլա, այսբերգ, կամ նույնիսկ սովորական կանաչ սոխ ու մաղադանոս:
Շատ համեղ կլինի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

7 աղցան Պահքի համար

Խնդրում ենք Գնահատեք