Սոխով ու լոլիկով պահածո. Բանջարեղենի ամենաիդեալական համադրություններից է։
Նրանք ակտիվացնում են միմյանց համը, և այս մարինադը գերազանցում է շատ պահածոյացված լոլիկներին:

Սոխով ու լոլիկով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լոլիկ 500 գր
_Սոխ 2-3 հատ
_Դափնու տերև 2 հատ
_Բուրավետ պղպեղ 6 հատ
_Մեխակ 2 հատ՝ ըստ ցանկության
_Գիհի 2 հատ՝ ըստ ցանկության
Մարինաջուր պատրաստելու համար ձեզ հարկավոր է
_Ջուր 1 լ
_Աղ 1 ճաշի գդալ
_Շաքարավազ 3 ճաշի գդալ
_Քացախ 70% 1 թեյի գդալ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ


Սոխով ու լոլիկով պահածո. Պատրաստման եղանակը
_Սոխը կտրատել միջին օղակներով:
_Պինդ, մի քիչ խակ լոլիկներ ընտրել, կտրել երկու մասի:
_Ստերիլիզացված բանկաների մեջ դնել համեմունքները, ապա լոլիկի ու սոխի շերտեր։
_Վերջին շերտը պետք է սոխ լինի։
_Շատ չսեղմել, որպեսզի լոլիկը չթողնի ամբողջ հյութը և չվերածվի պյուրեի՝ ստերիլիզացման ժամանակ։
_Մարինաջրի համար կրակի վրա դնել կաթսան լցնել ջուրը, ավելացնել աղը և շաքարավազը, եռացնել մի քանի րոպե։
_Լցնել բանկաների մեջ, ուշադիր և դանդաղ լցնել որպեսզի ապակին չճաքի։
_Յուրաքանչյուր տարայի մեջ լցնել քացախը և բուսական յուղը, ծածկել կափարիչներով։
_Բանկաները դնել նախապես մեջը սրբիչ փռած կաթսայի մեջ, տաք ջուրը լցնել մինչև բանկաների ուսերը։
_Կաթսայի մեջ ջուրը եռացնելու պահից մանրէազերծել 10 րոպե:
_Կափարիչները ամրացնել բանկաները, շրջել և փաթաթել սրբիչով, մինչև սառչեն։
_Պահել նկուղում կամ պահարանում։

Լոլիկն անպայման կսիրեք, նրա բույրն այնքան ախորժելի է, որ պարզապես չեք դիմանա և կափարիչը բացելուց անմիջապես հետո կփորձեք։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բրոկոլի ենք թթու դնում







