Երբ սկսվում է թարմ բանջարեղենի սեզոնը, մեղք է չթարմացնել ձեր սննդի ճաշացանկը նման թարմ և օրիգինալ սոուսով աղցանով։
Այս բաղադրատոմսում ամեն ինչ պարզ է և ստանդարտ, բայց կարևոր կետ կա՝ դա սոուսն է:

Սոուսով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Վարունգ 500 գր
_Սոխ 1 հատ
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Լոլիկ 1 հատ
_Կանաչի ըստ ճաշակի
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 1,5 թեյի գդալ
_Սխտոր 4 պճեղ
_Խնձորի քացախ 6% 2 ճաշի գդալ
_Պապրիկա 1 թեյի գդալ
_Ռեհան 1 թեյի գդալ
_Կարմիր պղպեղ 1/3 թեյի գդալ
_Բուսական յուղ 100 մլ

Սոուսով աղցան. Պատրաստման եղանակը
_Վարունգները կտրատել խոշոր կտորներով և խառնել կիսաօղակներով կտրատած սոխի հետ:
_Քաղցր պղպեղը կտրատել և ավելացնել աղցանին։
_Կանաչիներ վերցնել ըստ ցանկության, նախընտրած չափով, մանր կտրատել և ավելացնել աղցանի վրա։
_Բլենդերով հարել սխտորի պճեղները լոլիկը և խառնել բուսայուղի, քացախի, աղի, շաքարի, պապրիկայի, ռեհանի, պղպեղի հետ։
_Ստացված սոուսը խառնել և լցնել աղցանի վրա։
_Աղցանը լավ խառնել, փակել կափարիչով և դնել սառնարանը 1 ժամ։
_Կարելի է երբեմն խառնել, որպեսզի բանջարեղենը լավ մարինացվի։

Շատ համեղ աղցան, որին ինքնատիպություն տալիս է սոուսը և մայոնեզ պետք չէ։ Խնձորի քացախը կարելի է փոխարինել գինու քացախով և մի քանի կաթիլ կիտրոնի հյութով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր աղցան. Բրոկոլիով աղցան արագ և հեշտ պատրաստվող







