Սոուս պահածո. Հաստատ ավելի համեղը չեք փորձել, շատ համեղ է

Սոուս պահածո Պահածոներ

Առաջարկում ենք սոուս պահածոյի բաղադրատոմս: Կծու, անուշաբույր և շատ համեղ սոուս, որն ընդգծում է մսային ուտեստների համը, հիանալի համադրվում է ձկան ուտեստների և տարբեր կողմնակի ուտեստների հետ:

Շատերն  են խնդրում այս բաղադրատոմսը, փորձեք և կհասկանաք նրանց )

Սոուս պահածո

Սոուս պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 300 գր

_Բուլղարական պղպեղ 300 գր

_Կծու պղպեղ 1 — 2 հատ

_Սամիթ, համեմ, մաղադանոս, ռեհան՝ ըստ ճաշակի

_Սխտոր 1 գլուխ

_Խմելի սունելի 2 ճաշի գդալ

_Ընկույզ 180 գր

_Քացախ 6% 180 — 200 գր

_Շաքարավազ 2,5 ճաշի գդալ

_Աղ 2 ճաշի գդալ

Լոլիկով խորտիկ

Սոուս պահածո. Պատրաստման եղանակը

_Մսաղացով մանրացնել լոլիկը, բուլղարական պղպեղը, կծու պղպեղը, կանաչիները և սխտորը:

_Ընկույզը մանրացնել բլենդերով:

_Խառնել կծու պղպեղը, սխտորը, ընկույզը, բուլղարական պղպեղը:

_Այս զանգվածն ավելացնել լոլիկի զանգվածին, ավելացնել բոլոր համեմունքները, աղը, շաքարը և քացախը:

_Խառնել սոուսը և դնել կրակի վրա:

_Երբ զանգվածը եռա, թուլացնել կրակը և եփել մոտ 45 րոպե, մինչև թանձրանա:

_Եթե ​​ցանկանում եք ավելի թանձր սոուս ստանալ, ապա ավելացրեք պատրաստման ժամանակը:

_Եփելիս սոուսը պետք է պարբերաբար խառնել, որպեսզի այն չայրվի:

_Սոուսը լցնել ստերիլիզացված և չոր բանկաների մեջ, փակել կափարիչներով, շրջել և փաթաթել, թողնել մինչև սառչի:

Սոուս պահածո

Պահածոն կարող եք պահել նկուղում կամ պահարանում:

Եթե ​​ձեզ դուր չի գալիս համեմը, ապա պարզապես մի ավելացրեք, կարող եք ձեր ճաշակով ավելացնել սխտոր և կծու պղպեղ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ սոուս մսային ուտեստների համար 

Խնդրում ենք Գնահատեք