Սովետական ​​ամենահամեղ ապուրը. Պայծառ ու հարուստ ճաշն առաջին գդալից կնվաճի ձեզ և ձեր հյուրերին

ամենահամեղ ապուրը ԱՊՈՒՐՆԵՐ

Սովետական ​​ամենահամեղ ապուրը. Պայծառ ու հարուստ ճաշն առաջին գդալից կնվաճի ձեզ և ձեր հյուրերին

Համոզված ենք, որ այս նրբահամ, հագեցնող ապուրը ձեզ կտանի մանկության հիշողությունների գիրկը: Այն դուր կգա ամենաքմահաճ հյուրերին, ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:

Սովետական այս ապուրը շատ պարզ է և արագ պատրաստվում: Անպայման եփեք և հաճույք պատճառեք ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին:

ամենահամեղ ապուրը

Սովետական ​​ամենահամեղ ապուրը. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Աղացած միս 300 գ
  • Սոխ  2 հատ
  • Գազար1 հատ
  • Լոլիկ 1 հատ
  • 3-4 հատ կարտոֆիլ
  • Բրինձ 2 ճաշի գդալ
  • Աղ
  • Պղպեղ
  • Բուսական յուղ
  • Կանաչիներ

ամենահամեղ ապուրը

Սովետական ​​ամենահամեղ ապուրը. Պատրաստման եղանակը

  1. Սկսելու համար սոխը մանր կտրատել, լոլիկը նույնպես մանր կտրատել: Կաթսան դնել վառարանի վրա և լցնել բուսայուղը:
  2. Տապակել սոխը մինչև ոսկեդարչնագույնը, ապա ավելացնել այնտեղ խոշոր քերիչով անցկացրած գազարը, տապակել մի քանի րոպե, այնուհետև ավելացնել լոլիկն ու շոգեխաշել 2-3 րոպե:
  3. Դրանից հետո լցնել խորանարաձև կտրատված կարտոֆիլը, լցնել ջուրը և սպասել, մինչև եռա:
  4. Աղացած մսին աղ, պղպեղ անել, ավելացնել հում բրինձ, մանր կտրատած սոխ, ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
  5. Պատրաստի աղացած մսից պետք է կոլոլակներ ձևավորել: Ընկղմել կոլոլակները եռացող ջրի մեջ:
  6. Ապուրն ըստ ճաշակի աղ անել և եփել փակ կափարիչի տակ 25-30 րոպե:
  7. Պատրաստի ապուրին կանաչիներ ավելացնել ըստ ճաշակի, միայն այն ժամանակ, երբ կրակն արդեն անջատել եք:

ամենահամեղ ապուրը

Սովետական ​​ամենահամեղ ապուրը պատրաստ է: Ստացվում է թեթև և ոչ յուղոտ ապուր, այն համեղ և հագեցնող է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով ապուր

Խնդրում ենք Գնահատեք