Ինչպես տանը պատրաստել Սուշի Ռոլլ 3 տեսակ․ Շատ հեշտ, պարզ և Արագ

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր Սուշի ենք պատրաստելու, իհարկե հատուկ մասնագետ ենք հրավիրել Sushi_take.away էջից, որը ձեզ կներկայացնի Սուշի ռոլլ պատրաստելու ամենապարզ, հեշտ և արագ եղանակներն ու գաղտնիքները։

Ինչպես տանը պատրաստել Սուշի Ռոլլ 3 տեսակ․ Գաղտնիքներով կիսվում է մասնագետը

Սուշի Բաղադրիչներ

  • Կլոր բրինձ — խաշել 2 բաժակ բրնձին 3 բաժակ ջուր չափաբաժնով
  • Նորի ծովային ջրիմուռ մի քանի թերթիկ
  • Պրեզիդենտ կրեմ-պանիր սուշի ի համար — 1 տուփ
  • 4 թ․ գդ․ քացախին ավելացնում ենք 2 թ․ գդ․ շաքարավազ և 1 թ․ գդ․ աղ ստանում բրնձի թրջոցը
  • Վարունգ -1 հատ
  • Ավոկադո — 1 հատ
  • Ծովամթերքից- սառեցված մանր ծովախեցգետին, խոշոր ծովախեցգետնի ձողիկներ, Իշխան ձուկ ձիթայուղի մեջ կտրատված — 1-ական տուփ
  • Քունջութ — սև  և սպիտակ բոված

Սուշի Պատրաստման բաղադրատոմսը

  • Սկսենք բրնձի համար նախատեսված թացա- սոուսը պատրաստելուց
  • Որի համար հատուկ բրնձի քացախ պետք է գնեք, եթե չգտնեք կարող եք փոխարինել սոյայի սոուս և խաղողի քացախի ռանուրդով
  • 4 թ․ գդ․ քացախին ավելացնում ենք 2 թ․ գդ․ շաքարավազ և 1 թ․ գդ․ աղ
  • Խառնում ենք մինչև շաքարավազը լրիվ հալվի և ավելացնում նախապես խաշված մի փոքր սառած կլոր բրնձի վրա
  • Բրինձը սովորական կլոր բրինձ է խաշված 2 բաժակ բրնձին 3 բաժակ ջուր չափաբաժնով, յուրաքանչյուր հատիկը պետք է սոուսով թրջվի պարտադիր
  • Բրինձը վերջնական պատրաստ է դնենք կողքի և նախապատրաստենք մյուս բաղադրիչները
  • Վարունգը կեղևով ենք օգտագործում, եզրային հատվածները համաչափ բարակ ձողերի վերածենք դնենք մի կողմ

Ինչպես տանը պատրաստել Սուշի Ռոլլ 3 տեսակ․ Գաղտնիքներով կիսվում է մասնագետը

  • Նույն կերպ վարվեք նաև ավոկադոյի հետ, այս երկուսը ցանկալի պարտադիր բաղադրիչներն են մեր սուշի ռոլլ երի մեջ
  • Հաջորդ պարտադիր բաղադրիչը Պրեզիդենտ ֆիրմայի կրեմ-պանիրն է, որը շատ նուրբ համ ունի, հատուկ նախատեսված է սուշիների և ռոլլ երի համար, առանց այս պանրի համեղ սուշի հնարավոր չէ ստանալ

Սուշին ճապոնական խոհանոցից ամենահայտնի ուտելիքն է, որը հիմնականում պատրաստվում էմ կլոր բրնձից և ծովամթերքներից։ Աշխարհով մեկ հատկապես հայտնի են դարձել վերջին 40 տարիների ընթացքում։ Սուշիի հիմնական բաղադրիչները բրինձն ու ձկնեղենը ճարպեր քիչ են պարունակում, միևնույն ժամանակ հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, վիտամիններով, միներալներով, իսկ բանջարեղենային հատվածն էլ իր հերթին է թեթևացնում և հարստացնում ամենաարագ պատրաստվող այս համեղ ուտեստը։ Պանիրն ու ավոկադոն երկար ժամանակ կուշտ մնալու զգացողությունն են ապահովում։

Սուշին իր հրաշալի օգտակարությամբ հանդերձ միևնույն ժամանակ առողջության համար կարող է շատ վտանգավոր լինել՝ պատճառ հանդիսանալով թունավորումից ընդհուպ մինչև մահվան պատճառ։ Դա կախված է ընտրված սխալ ձկնամթերքից կամ ալերգիկ լինելու հանգամանքից։ Սուշին հայրենիքից դուրս պատրաստվում է ադապտացված տարբերակով, հիմնականում օգտագործվում է կիսամարինացված կամ ամբողջությամբ մարինացված ձկնամթերք։ Բայց ալերգիկներին զգուշավորությունը իհարկե չի խանգարի։

Սուշիների հազարավոր տարատեսակներ և անվանումներ կան, որոնք նրա բաղադրությամբ և մատուցման տարբերակով են պայմանավորված։ Մեկնաբանություններում կարող եք գրել, որ ռոլլն եք սիրում կամ որ տարատեսակը, դա մեզ շատ հետաքրքիր է։

  • Սկսենք արդեն հավաքել
  • Հիմքը նորի ծովային ջրիմուռներից չորացրած թերթիկն է, որը հենց այսպես փռելու ենք ռոլլ ի տակը
  • Մեր մասնագետը նշում է, որ սուշի գլանակելու հատուկ մասնագիտական ծղոտե լավաշը կարելի է հեշտությամբ փոխարինել հաստ սիլիկոնե լավաշով, որի վրա էլ փռեցինք նորին
  • Բրինձը մի փոքր ամրացնելու համար գունդ ենք անում և տեղափոխում նորիի վար և սկսում ենք մատներով սեղմելով տարածել և տեղավորել նորիի մեջտեղով, մեր մասնագետի նման մեկ երկու մատ խորքից
  • Տեղավորում ենք բրնձի մեջտեղով մեր Պրեզիդենտի կրեմ-պանիրը
  • Հարկավոր է շարունակ ձեռքերը թրջել սառը ջրով
  • Այս ռոլլ ում ծովամթերքից առաջինը կօգտագործենք մանր ծովախեցգետին, որը արդեն հալեցրել ենք թույլ աղաջրի մեջ, կորությունը կբացենք, որ ուղիղ լինի ռոլի մեջ

Ինչպես տանը պատրաստել Սուշի Ռոլլ 3 տեսակ․ Գաղտնիքներով կիսվում է մասնագետը

  • Նաև օգտագործելու ենք ծովախեցգետնի մաքուր միս, մի փոքր մանրացնենք համապատասխանեցնենք չափսը և շարեք կենտրոնում
  • Դրան կհաջորդեն վարունգն ու ավոկադոն
  • Այժմ մատներով հարմարեցնելով, որպեսզի չցրվի մեր միջուկը սկսենք փաթաթել մեր ռոլլ ը
  • Սիլիկոնե կամ ծղոտե ոլորանի հետ միասին, եթե առաջին մի քանի ռոլը մի քիչ խոշոր կամ անհաջող ստացվի, դա նորմալ է, ամեն հաջորդը ավելի կատարելագործված է լինելու վստահաբար
  • Եզրերը արդեն կարող եք ձեռքերով հավասարեցնել, ծղոտե լավաշով ստանում եք ուղղանկյունաձև ռոլեր, իսկ սիլիկոնեի դեպքում կլոր, դա հաշվի առեք
  • Ստացանք մեր առաջին դասական սուշի ռոլլ ը, անցնենք 2-րդ  քունջութով տարբերակին
  • Այս դեպքում մեզ պետք կգա կես թերթ նորի
  • Ուշադիր եղեք բրինձը ինչպես է դրվում, նորիի շերտից մեկ մատ խորքից, իսկ մյուս կողմից մեկ մատի չափով դուրս
  • Լավ պինդ զմռսում ենք բրինձը նորիի վրա և բռնելով նորիի եզրից արագ շուռ ենք տալիս բրինձը դեպի վար
  • Մեջտեղում կդնենք մեր կրեմ-պանիրը պրեզիդենտից
  • Վրան կշարենք վարունգն ու ավոկադոն
  • Այս ռոլլի համար կօգտագործենք իշխան ձուկը ձիթայուղի մեջ մարինացված տարբերակով, մեկ երկու ձողը լրիվ բավարար է մեկ ռոլլ ի համար
  • Այս բոլոր մթերքները բոլոր խոշոր սուպերմարկետներից կարող եք գնել, դե պատրաստման եղանակն էլ ամենապարզ ձևով արդեն տեսնում եք, մնում է տրամադրվեք և փորձեք
  • Այժմ պետք է փաթաթենք
  • Այստեղ մեկ նրբություն է նշում մեր մասնագետը
  • Գլանակը ձևավորելիս հարկավոր է ուշադիր լինել որ նորիի եզրը նստի մյուս եզրի վրա, ոչ թե բրնձի
  • Արդեն բրինձն էլ կնստի բրնձի վրա
  • Հարկավոր է փաթաթելուց մատներով լավ սեղմել ամրացնել ռոլլ երը
  • Այսպիսի պինդ ռոլլ պետք է ստացվի, որը ոչ մի կերպ չի քանդվում
  • Սև և սպիտակ քունջութը նախապես բովվել ենք մի փոքր չորացրել ջեռոցում
  • Այժմ այս ռոլլը պետք է թավալենք մեր քունջութի մեջ
  • Պատկերացրեք նաև կալցիումով ենք հագեցնում մեր առանց այն էլ օգտակար, վիտամիններով հարուստ սուշի ն
  • Վերջ այս տարբերակն էլ է պատրաստ
  • Անցնենք երրորդ տարբերակին, այն հավաքվում է նախորդ տարբերակի սկզբունքով
  • Կես թերթ նորի, բրնձով զմռսված, շրջված, պանիր վարունգ ավոկադո մեջտեղում, մանր ծովախեցգետին
  • Ընթացքում չենք մոռանում շարունակ ձեռքերը թրջել ջրում
  • Չենք մոռանում նաև լայք դնելու մասին, եթե դեռ այնպես է պատահել, որ մեր ալիքի բաժանորդը դեռ չեք, ապա խնդրում եմ սեղմեք ներքևի կարմիր կոճակին, կողքի զանգակին, որպեսզի ոչ մի դեպքում բաց չթողնեք մեր հետագա համեղ բաղադրատոմսերը, որոնք դեռ շատ շատ են լինելու, միացեք մեզ նաև ֆեյսբուքում, նաև ինստագրամում, ակտիվ եղեք մեկնաբանություններ գրեք մեր բաղադրատոմսերի վերաբերյալ, ես բոլորին անդրադառնում եմ և սիրով պատասխանում
  • Բոլորը դասավորելուց հետո նույն կերպ ոլորում ենք մեր ռոլը
  • Նախապես վարունգի եզրային հատվածները բարակ շերտերի ենք վերածել և շարել ենք խոհարարական անձեռոցիկների վրա լրիվ ջրքամվելու

Ինչպես տանը պատրաստել Սուշի Ռոլլ 3 տեսակ․ Գաղտնիքներով կիսվում է մասնագետը

  • Այս վարունգի շերտերով պետք է վերմակի նման ծածկենք մեր սուշի ռոլլը
  • Դրա համար մոտավոր չափս վերցնենք, որը ամբողջությամբ կծածկի ռոլլ ը, բոլորը հավասարեցնենք այդ չափով
  • Մեկ նրբություն մեր մասնագետի կողմից, որպեսզի վարունգի շերտը կպնի սուշիի վրա, հարկավոր է եզրերը մեր կրեմ-պանրով սոսնձել
  • Ինչպես տեսնում եք առանձանապես մեծ հմտություն կամ վարպետություն չի պահանջվում նման համեղություններ ստանալու համար, եթե հետևեք մեր տեսանյութին
  • Ավելի շատ խոհարարական գաղտնիքներ իհարկե կբացահայտեք մեզ շարունակ հետևելով, քանի որ միշտ շատ տարբեր և բազմազան խոհանոցներ ենք ներկայացնում մեր ալիքում
  • Մեկ կարևոր պահ
  • Որպեսզի Սուշի ռոլլ երի վերջնական տեսքը շատ կոկիկ և ներկայացուցչական լինի, պարտադիր է որ ռոլը կտրատելու դանակը շատ սուր լինի
  • Այն պարբերաբար հարկավոր է սառը ջրում թրջել
  • Մեկ ռոլը սովորաբար բաժանվում է 8 մասի, հավասարության համար սկզբում կենտրոնից է հարկավոր կտրել, հետո յուրաքանչյուր կեսը նորից կիսել և ստանալ ահա այս գեղեցկությունը
  • Մատուցվում է սուշին պարտադիր 3 բաղադրիչով՝ դա սոյայի սոուսն է, դա մարինացված կոճապղպեղն է և վասաբի մածուկը
  • Ի դեպ առավել մատչելի տարբերակ է գնել վասաբիի փոշին և մեկին մեկ հարաբերակցությամբ բացել ստանալ մածուկ

Ինչպես տանը պատրաստել Սուշի Ռոլլ 3 տեսակ․ Գաղտնիքներով կիսվում է մասնագետը

  • Վասաբիի մածուկը այս կանաչ տերևիկները և կարմիր մեր մարինացված կոճապղպեղը լցվում է սոյայի սոուսի մեջ, ռոլլ ը մեկ երկու վայրկյանով թողնում ենք այս սոուսի մեջ և եթե վարպետությունը ներում է ապա փոյտիկներով ամբողջական մեկ կտորը հաջողությամբ տեղավորում ենք բերանում
  • Այսպիսով արդեն տիրապետում եք Սուշի ռոլլ երի պատրաստելու և ուտելու արվեստին, ուրեմն ի գործ։

Ինչպես տանը պատրաստել Սուշի Ռոլլ 3 տեսակ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

 

Խնդրում ենք Գնահատեք