Սպանախով և թրթնջուկով աղցան. Թարմ ու թեթև նախուտեստ

Սպանախով և թրթնջուկով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Համեղ, անչափ թարմություն հաղորդող, հագեցնող և հեշտ պատրաստվող Սպանախով և թրթնջուկով աղցան։

Բոլոր բաղադրիչների կատարյալ համադրվում են միմյանց հետ: Այս աղցանն անպայման պետք է փորձել, շատ համեղ է, առողջարար և թեթև: Ավելի լավը չես պատկերացնի։

Սպանախով և թրթնջուկով աղցան

Սպանախով և թրթնջուկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Սպանախ 1 փունջ

_Թրթնջուկ 1 փունջ

_Ձու 3 հատ

_Թարմ վարունգ 1 հատ

_Կանաչ սոխ

_Սամիթ

_Սխտոր 2-3 պճեղ

_Թթվասեր կամ մայոնեզ

Սպանախով և թրթնջուկով աղցան

Սպանախով և թրթնջուկով աղցան. Պատրաստման եղանակը

_Կանաչիները մանրակրկիտ լվանալ, ապա չորացնել:

_Կտրել կոշտ ցողունները և մանր կտրատել սպանախն ու թրթնջուկը։

_Վարունգը շերտերով կտրատել, կանաչ սոխն ու սամիթը մանր կտրատել։

_Սխտորը մանր կտրատել կամ ճզմել։

_Ձվերը քերել խոշոր քերիչով։

_Բոլոր պատրաստված բաղադրիչները խառնել խորը ամանի մեջ, աղ, պղպեղ անել ըստ ճաշակի:

_Վերջում համեմել թթվասերով կամ մայոնեզով, ամեն ինչ մանրակրկիտ խառնել և կարելի է աղցանը մատուցել։

Սպանախով և թրթնջուկով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սպանախ տապակելու ամենահամեղ տարբերակը

Խնդրում ենք Գնահատեք