Սպիտակաձավարով Հաց. Համեղ հաց թխեք ինքներդ

սպիտակաձավարով հաց ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սպիտակաձավարով Հացն այնքան համեղ է, որ կդառնա ձեր ամենօրյա ուտեստներից մեկը:

Այս բաղադրատոմսով ստացվում է քնքուշ, վարդագույն և անուշահոտ հաց, պարզապես մատները հետը կուտեք, իսկ տնական համեղ հացի օգտակարության մասին խոսքերն ավելորդ են:

Թվում է, որ այս հացը բարդ է թխել, բայց դա այդպես չէ, ստացվում է անչափ համեղ, խրթխրթան կեղևով փափուկ հաց:

սպիտակաձավարով հաց

Սպիտակաձավարով Հաց. Անհրաժեշտ բաղադիչներ

խմորի համար

_Մանր սպիտակաձավար 400 գ

_Ալյուր 250 գ

_Աղ

_Չոր խմորիչ 10 գ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Բուսական յուղ 60 մլ

_Տաք ջուր 320 մլ

սպիտակաձավարով հաց

սպիտակաձավարով հաց

Սպիտակաձավարով Հաց. Պատրաստման եղանակը

_Վերցնել խորը աման և դրա մեջ մաղել սպիտակաձավարը: Այնուհետև դրա մեջ տաք ջուր լցնել, խառնել, մինչև հարթ զանգված ստացվի, առանց գնդիկների:

_Այնուհետև ավելացնել չոր խմորիչ, շաքար, աղ, և կրկին ամեն ինչ մանրակրկիտ խառնել:

_Ավելացնել բուսական յուղ, լցնել ալյուրը, հունցել փափուկ, առաձգական խմոր: Թողեք այն սրբիչի տակ, մոտ 40 րոպե:

_Խմորը հասնելուց հետո սեղանին լցնել ալյուր, դնել խմորը, բաժանել հավասար մասերի, ձևավորել գնդեր, դրանց վրա ցանել սպիտակաձավար: Ծածկել սրբիչով, թող մնա 10 րոպե:

_Այնուհետև, յուրաքանչյուր գնդիկից ձևավորել հացիկներ, վրան շաղ տալ սպիտակաձավար և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա: Թողնել սրբիչով ծածկված հանգստանա ևս 15-20 րոպե:

_Մնաց վերջին քայլը` նախապես 250 աստիճան տաքացրած ջեռոցում դնել և թխել մոտ 15-20 րոպե:

սպիտակաձավարով հաց

Սպիտակաձավարով Հացը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես Հաց․ Առողջ դիետիկ Հաց ստանալու Բաղադրատոմս Տնային Պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք