Սպիտակ սնկով սոուս. Պորչինի

Սպիտակ սնկով սոուս ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սպիտակ սնկով սոուս. Այն հմայք կհաղորդի նույնիսկ ամենապարզ ուտեստին և կտա բազմաբնույթ համեր նրանց, որոնք ավելի բարդ բաղադրություն ունեն: Որոշ իտալական ռեստորանների տերեր այդ նրբությունը լավ են կիրառում:

Բայց, բնականաբար, դա չի նշանակում, որ ռեստորաններում մատուցվող սոուսը մենք չենք կարող պատրաստել և հյուրասիրել ընտանիքի անդամներին կամ հյուրերին:

Իհարկե, մենք կարող եք վերցնել տարածված շամպինիոնները, ինչպես դա արվում է հաճախ Կենտրոնական Եվրոպայում (ինչ-ինչ պատճառներով անտառային սնկերը այնտեղ մեծ հարգանք չեն վայելում): Այնուամենայնիվ, եթե ձեռքի տակ չկան սպիտակ սնկեր, կարելի է վերցնել կոճղասունկ:

Սպիտակ սնկով սոուս

Սպիտակ սնկով սոուս. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Սպիտակ սունկ կամ շամպինիոն 200 գ

_Սերուցք 300 մլ

_Կարագ 50 գ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Ցորենի ալյուր 1 ճաշի գդալ

_Արևածաղկի ձեթ` ըստ ճաշակի

_Աղ` ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Սպիտակ սնկով սոուս

Սպիտակ սնկով սոուս

Սպիտակ սնկով սոուս. Պատրաստման եղանակը

_Լավ լվանալ սունկը և մանր կտրատել

_Մանր կտրատել սոխը և սխտորը: Բուսայուղով տապակել սոխը թավայի մեջ, մինչև թափանցիկ դառնա, հետո ավելացնել սխտորը, թեթևակի տապակել:

_Դրանից հետո ավելացնել սունկը և եփել այնքան ժամանակ, որ ավելորդ հեղուկը գոլորշիանա:

_Առանձին տապակի մեջ բովել ալյուրը, հետո ավելացնել յուղալի սերուցքը և հարել այնպես, որ գնդիկներ չմնան:

_Սերուցքային սոուսին ավելացնել սունկը և շոգեխաշել, երբեմն խառնելով, ևս 5 րոպե: Եթե ​​սոուսը շատ թանձր է թվում, կարելի է մի քիչ կաթ ավելացնել:

Սպիտակ սնկով սոուս

Չոր սունկը նույնպես հիանալի է այս սոուսի համար: Դրանք լավագույնս հարմար են բոլոր տեսակի ջրիկ ուտեստների, սոուսների և մակարոնեղենի համար: Պարզապես հիշեք, որ դրանք օգտագործելուց առաջ պետք է լվանալ և թրջել մի քանի ժամ: Դա անհրաժեշտ է, քանի որ սնկերը չորացնելուց առաջ հնարավոր չէ լվանալ: Իսկ թրջելիս նրանք վերադառնում են իրենց նախկին փափկությանը և ծավալին:

Սպիտակ սնկով սոուսը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Սպագետտի Բոլոնեզ Սոուսով․ Յուրահատուկ Նուրբ Համ

Խնդրում ենք Գնահատեք