Ես երբեք ավելի համեղ վարունգ չեմ կերել, քան այս Վարունգը սեփական հյութի մեջ:
Շատ համեղ, խրթխրթան, լավ, ուղղակի հրաշք։ Ես բացահայտեցի այս բաղադրատոմսն անցյալ տարի և մի քանի բանկա փակեցի: Բայց այս տարի ավելի շատ կպատրաստեմ, որովհետև շատ համեղ է:

Վարունգը սեփական հյութի մեջ. Բաղադրիչները
_ վարունգ
_ սամիթ
_ սխտոր
_ աղ

Վարունգը սեփական հյութի մեջ. Պատրաստման եղանակը
_ Մեզ անհրաժեշտ կլինի երկու տեսակի վարունգ:
_ 700-800 գր, որ ամբողջական կդնենք ամբողջական տարաների մեջ։ Դա անելու համար հարմար է վերցնել փոքր վարունգներ:
_ Հարկավոր կլինի ևս մոտ 1 կգ վարունգ, որից պետք է պատրաստել հյութը։ Այդ քանակի վարունգը պետք է քերել խոշոր քերիչով։
_ Դրանց վրա ավելացրեք 10-12 պճեղ սխտոր, որը կարելի է քերել մանր քերիիչով, կտրատել դանակով կամ ճզմել, դա նշանակություն չունի։
_ Ավելացնել 2 ճաշի գդալ աղ և ամեն ինչ խառնել:
_ Այժմ ամեն ինչ դասավորել նախապես ստերիլիզացված բանկաների մեջ:
_ Բաղադրիչների նշված քանակի համար ձեզ հարկավոր է 1 լիտր ծավալով երկու բանկա։
_ Յուրաքանչյուր բանկայի հատակին սամիթ դնել, հետո ամբողջական վարունգները շարել , շերտերի արանքներում լցնելով քերած վարունգի զանգվածով։
_ Հենց որ բանկաները մինչև վերջ լցվեն, վրան լցնել վարունգի հյութը, որն առաջացել է քերած վարունգից։

Նկատի ունեցեք, որ ամբողջական վարունգները պետք է լրիվ ծածկված լինի սեփական հյութով, եթե վարունգի ծայրը դուրս է մնացել, ապա ավելի լավ է վերցնել ևս մեկ վարունգ կամ դասավորել / փակել որևէ կերպ:
Բանկաները փակել կապրոնե կափարիչներով, որոնք պետք է ներսից պատել մանանեխով, այդ դեպքում պահածոն չի բորբոսնի և չի փչանա։

Բանկաներն անմիջապես դնել սառը տեղում: Վարունգներն իրենց հյութի մեջ հիանալի պահվում են ամբողջ ձմեռ, չեն փչանում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խառը թթու







