Վարունգը տակառի մեջ. Համեղ թթու, որն անփոխարինելի է խնջույքի սեղանին

Վարունգը տակառի մեջ Պահածոներ

Վարունգը տակառի մեջ. Համեղ թթու, որն անփոխարինելի է խնջույքի սեղանին, կամ աղցաններ պատրաստելիս:

Որքան ինձ հիշում եմ, միշտ շատ եմ սիրել տնական թթու վարունգ: Մանկության տարիներին միշտ սեղանից դա էի թռցնում, իսկ հասուն տարիքում սկսեցի բաղադրատոմսեր հավաքել: Առանձնահատուկ սեր ունեմ տակառի մեջ թթու դրած վարունգի նկատմամբ: Խրթխրթան և հյութեղ վարունգները հիանալի են թեե վինեգրետի համար և թե որպես խորտիկ:

Բայց ես եմ կարող բնականարում տեղավորել կաղնու տակառ: Այնպես որ, ես ստիպված էի ելք փնտրել: Եվ պարզվեց, որ պլաստմասե տարայի մեջ պատրասստվող վարունգը ոչ մի կերպ չիզիջում տակառի մեջ պատրաստվածին: Կարելի է վերցնել մեծ աման, գյուղում հավաքել անուշահոտ թարմ տերևները և թթու դնել պլաստմասե տարայի մեջ: Ընդամենը մեկ շաբաթ անց այն արդեն կգրավի իր տեղը սեղանին:

Վարունգը տակառի մեջ

Վարունգը տակառի մեջ. Բաղադրիչները

_Վարունգ 4 կգ

_Ծովաբողկի տերևներ 8 հատ

_Բալի տերևներ 30 հատ

_Ազնվամորու տերևներ 20 հատ

_Հաղարջի տերևներ 20 հատ

_Դափնու տերևներ 3 հատ

_Սխտոր 50 գ

_Հալապենյո պղպեղ 30 գ

_Քաղցր պղպեղ 5 հատ

_Սամիթի հովանոցներ 6 հատ

_Ջուր 4 լ

_Աղ 240 գ

Վարունգը տակառի մեջ

Վարունգը տակառի մեջ

Վարունգը տակառի մեջ. Պատրաստման եղանակը

_Լցնել վարունգը մեծ ամանի մեջ, վրան ավելացնել խմելու ջուր և թրջել 6 ժամ:

_Բոլոր պարագաները մանրակրկիտ լվանալ, եռացրած ջրով ողողել թթվի ամանը և սկսել հավաքել թթուն:

_Ներքևում դնել տերևների կես մասը` սկսելով ծովաբողկից, ավելացնել 25 գրամ սխտոր, 15 գրամ հալապենյո, 5 պղպեղի հատիկ, սամիթ և վրան շարել վարունգը: Հիմա նորից դնել սխտորը, տերևները, այս անգամ վերջացնելով ծովաբողկի տերևներով:

_Ջրի մեջ լուծել աղը և աղաջուրը լցնել վարունգի վրա: Ծածկել տախտակով և վերևում դնել 6-10 լիտր շշերով ջուր: Թողնել 5-7 օր տաք տեղում:

Վարունգը տակառի մեջ

Վարունգը շատ փխրուն և համեղ է ստացվում, ինչպես տակառի մեջ: Եվ եթե կաղնու մի քանի տերեւ ավելացնեք, ապա պլաստմասե տարայի վարունգի համը բոլորովին չի տարբերվի տակառի թթվից: Այս վարունգը հիանալի կերպով կլրացնի կարտոֆիլով և մսով ընթրիքը, և այն պարզապես անփոխարինելի է խնջույքի համար:

Վարունգը տակառի մեջ պատրասստ է:

Բարի ախորժակ:

Մալականի Թթու Ամենապարզ Եղանակով․ Խրթխրթան և Համեղ

Բրոկոլի Ենք Թթու Դնում — Անհավանական Համեղ Թթու

Խնդրում ենք Գնահատեք