Վարունգի թթու. բյուրեղյա մաքուր մարինադով և հիանալի խրթխրթան համով

վարունգի թթու ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ընկերուհիս, ումից վերցրել եմ բաղադրատոմսը, ասում է, որ հենց այս գերմանական ոճի վարունգի թթու են մատուցում Գերմանիայում բոլոր փառատոներին բավարական երշիկներով ու ապխտած մսով:

Այնպես որ, առաջարկում ենք փորձել ձմռան համար հիանալի թթու վարունգի բաղադրատոմսը:

Բաղադրիչների քանակը հաշվարկվում է 1 լիտր բանկայի համար

վարունգի թթու

Վարունգի թթու. Անհրաժեշտ Բաղադրիչներ

_Վարունգ 300 գ

_Սոխ 100 գ

_Գազար 1 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Սամիթ 2 հատ

_Դափնու տերև 2 հատ

_Քացախ 3 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

վարունգի թթու

Վարունգի թթու. Պատրաստման եղանակը

_Վարունգը նախ պետք է երկու ժամ թողնել հնարավորինս սառը ջրում։ Այնուհետև մանրակրկիտ լվանալ և թող ջրում մնա ևս մեկ ժամ:

_Վարունգների ծայրերը կտրել, որպեսզի պոչեր չմնան։

_Կտրել սոխը կես օղակներով, գազարը բարակ ձողիկներով կամ խորանարդիկներով:

_Սամիթի հովանոցները գցել եռացող ջրի մեջ։

_Լավ լվանալ բանկաները և մանրէազերծել։

_Յուրաքանչյուր բանկայի ներքևում դնել դափնու տերև, սամիթ, սխտորի պճեղները (կտրեք դրանք մեջտեղից), չիլի պղպեղ (ըստ ցանկության):

_Այժմ շերտերով, կամ խառը դասավորեք վարունգ, գազար և սոխ:

_Վերևից բանկաների մեջ լցնել աղն ու շաքարը, մինչև պարանոցը լցնել սառը (ոչ եռացրած) ջրով։

_Մեծ կաթսայի մեջ, ներքևում կտոր փռեք, այնքան ջուր լցրեք, որ բանկաների «ուսերին»  հասնի։

_Բանկաներով կաթսայի տակ թույլ կրակ վառել:

_Կափարիչները եռացնել 1-2 րոպե և ծածկել բանկաները։

_Կաթսայում ջուրը եռալուց հետո ստերիլիզացնել ևս 3 րոպե։

վարունգի թթու

_Բանկաները հանել ջրից, մեջը քացախ լցնել և կափարիչներով փակել։

Այսքանը: Այժմ բանկաները պետք է շուռ տալ և թողնել, որ ամբողջովին սառչի, այնուհետև դրանք պետք է պահել սառը տեղում: Այս վարունգները հիանալի խորտիկ են ցանկացած ուտեստի համար:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք