Վարունգի մարինադ առանց քացախի. Սա կարելի է տալ նույնիսկ փոքրիկներին

Վարունգի մարինադ Պահածոներ

Ձմռան համար վարունգի մարինադ պահածոյացնելու լավ բաղադրատոմս ենք առաջարկում:

Այս պահածոն կարելի է տալ նույնիսկ փոքրիկ երեխաներին, մանավանդ որ վարունգները մի փոքր քաղցրահամ են ստացվում:

Բաղադրիչների քանակը հաշվարկված է երեք լիտրանոց բանկայի համար: Եթե ​​ցանկանում եք ավելի շատ պատարստել, ապա պարզապես համամասնորեն ավելացրեք բաղադրիչների քանակը:

Պետք է չմոռանալ բանկաների նախնական ստերիլիզացման մասին: Այն կարող է իրականացվել տարբեր եղանակներով` գոլորշիով, եռման ջրով, ջեռոցում, միկրոալիքային վառարանում: Մշակելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ստուգել բանկան: Այն չպետք է ունենա ճաքեր կամ քերծվածքներ:

Վարունգի մարինադ

Վարունգի մարինադ առանց քացախի. Բաղադրությունը

_Վարունգ 2 կգ

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքար 5 ճաշի գդալ

_Կիտրոնաթթու 1.5 թեյի գդալ

_Հաղարջի տերև 2 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Դափնու տերև 2 հատ,

_Սամիթի հովանոց 1 հատ

_Սև պղպեղ 3 հատիկ

Վարունգի մարինադ

Վարունգի մարինադ առանց քացախի. Պատրաստման եղանակը

_Լվանալ վարունգները մանրակրկիտ կերպով: Դրանք շարել բանկայի մեջ, հաղարջի տերևների, սխտորի, դափնու տերևի, սամիթի հովանոցի և պղպեղի վրա: Լցնել եռացրած ջուրը, թողնել 15 րոպե:

_Ջուրը դատարկել կաթսայի մեջ, հասցնել եռման և 15 րոպեով կրկին լցնել վարունգների վրա:

_Պատրաստել մարինադ այդ քամված ջրից: Դա անելու համար ավելացնել աղ, կիտրոնաթթու և շաքար:

_Խառնուրդը հասցնել եռման և լցնել մինչև բանկայի պռունկը: Ստերիլիզացված կափարիչով ամուր փակել:

_Անմիջապես գլխիվայր շրջել բանկան և փաթաթել ծածկոցով: Երբ բանկան ամբողջովին սառչի, կարող եք տեղափոխել մառան:

Վարունգի մարինադ

Ձմռանը կարելի է սրանով հյուրասիրել երեխաներին և զգայուն ստամոքսով մարդկանց:

Վարունգի մարինադն առանց քացախի պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք