Վարունգի մարինադ խառը բանջարեղենով 

Վարունգի մարինադ Պահածոներ

Երբ թարմ մրգերն ու բանջարեղենն առատ են, արժե մտածել ձմռան պաշարի մասին: Այսօր մենք ձեզ կպատմենք, թե ինչպես պատրաստել վարունգի մարինադ խառը բանջարեղենով: Իհարկե, հաճելի է վարունգի մարինադ վայելել, ոչ միայն ցուրտ եղանակին: Այնպես որ, ընտանիքին այսպիսի նախուտեստով ուրախացնելու համար անհրաժեշտ է մեծ քանակով պատրաստել պահածոն:

Վարունգի մարինադի պարզ բաղադրատոմսը կօգնի ձեզ այս հարցում: Պատրաստեք անպայման, ձմռանը շնորհակալ կլինեք մեզ:

Վարունգի մարինադ

Վարունգի մարինադ խառը բանջարեղենով. Բաղադրիչներ

_Վարունգ 700 գ

_Գազար 0.5 հատ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 2-3 պճեղ

_Սամիթ՝ ըստ ճաշակի

_Շաքարավազ 2 թեյի գդալ

Վարունգի մարինադ

Վարունգի մարինադ

Վարունգի մարինադ խառը բանջարեղենով. Պատրաստման եղանակը

_Լվանալ վարունգը հողից և փոշուց, կտրել ծայրերը և թրջել սառը ջրի մեջ 4 ժամ:

_Պահածոյի համար նախատեսված բանկաները նախ պետք է ստերիլիզացնել: Դա կարելի է անել ցանկացած եղանակով, որը հարմար է ձեզ:

_Լվանալ, մաքրել գազարները, կտրել օղակներով և լցնել բանկայի ներքևի մասում: Գազարներին ավելացնել սխտորի մի քանի պճեղ, սամիթի ճյուղեր:

_Մաքրել սոխը, կտրել կես օղակներով, դրանք նույնպես լցնել բանկայի ներքևի մասում:

_Ջրի մեջ լցված վարունգները հանել և դասավորել բանկայի մեջ, այնպես, որ միմյանց կիպ կպած տեղավորվեն:

_Լցնել աղը, շաքարավազը բանկայի մեջ, լցնել սեղանի քացախը: Այժմ լցնել բանկան մինչև պռունկը սառը ջրով և ստերիլիզացնել: Լցնել ջուրը կաթսայի մեջ, որտեղ պիտի տեղավորեք մարինադի բանկաները: Ջուրը պետք է հասնի բանկայի «ուսերին»: Կաթսան կրակի վրա դնել և եռացնելուց հետո 3 րոպե ստերիլացնել:

_Այնուհետև, զգուշորեն հանել բանկաները կաթսայի միջից, ամուր փակել կափարիչով և շրջել գլխիվայր: Պահածոները փաթաթել տաք ծածկոցով և թող ամբողջովին սառչի:

Վարունգի մարինադ

Մարինադը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խառը ԹԹՈՒ ենք Դնում

Խնդրում ենք Գնահատեք