Վարունգով աղցան. Պիկնիկ գնալիս շատ հարմար և էլեգանտ ուտեստ
Հիանալի բաղադրատոմս՝ վարունգ սիրողների համար: Նախուտեստը արագ է պատրաստվում և հարմար է ցանկացած մսի հետ: Այն պատրաստելու համար պահանջվում է մի քանի րոպե:
Եթե դուք նախատեսում եք գնալ բնության գիրկ, ապա այս նախուտեստը կարելի է պատրաստել, դնել տոպրակի մեջ և մինչ տեղ եք հասնեք՝ վարունգը պատրաստ կլինի:

Վարունգով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
- Վարունգ 400 գրամ
- Սոյայի սոուս 2 ճաշի գդալ
- Սխտոր 3 պճեղ
- Բուսական յուղ՝ լցոնման համար 2 ճաշի գդալ
- Քնջութի յուղ 1 ճաշի գդալ
- Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
- Մեղր 1 թեյի գդալ
- Աղ` ըստ ճաշակի
- Ռեհան, համեմ, սամիթ և այլ կանաչիներ՝ ըստ ճաշակի


Վարունգով աղցան. Պատրաստման եղանակը
- Վերցնել մաքուր լվացված վարունգները, կտրել մոտ 5 սանտիմետր երկարությամբ:
- Այժմ պետք է յուրաքանչյուր մասը մեջտեղից կիսել և բաժանել ևս 3 մասի:
- Վարունգները լցնել ամանի մեջ:
- Կանաչիները մանր կտրատել: Կարելի է ավելացնել այն, ինչ ավելի շատ է դուր գալիս:
- Կանաչիներն ավելացնել վարունգի վրա:
- Վարունգի սոուս պատրաստելը. Խառնել սոյայի սոուսն ու մեղրը, ավելացնել կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ:
- Այժմ ճզմել սխտորը և լցնել սոուսի մեջ: Ավելացնել պղպեղ և չոր ռեհան, համեմ և այլ սիրված համեմունքներ:
- Հուշում. Եթե մեղրից ալերգիա ունեք, դրա փոխարեն կարող եք ավելացնել շաքար:
- Ցողել վարունգը մեղրի սոուսով: Բայց սա դեռ ամենը չէ: Խառնել երկու տեսակի յուղերն ու տաքացնել կրակի վրա: Տաք խառնուրդը լցնել վարունգի վրա և խառնել:
- Եթե տանը քնջութի յուղ չկա, ապա ավելի շատ բուսական յուղ վերցրեք, բայց հետո խորտիկին ավելացրեք քնջութի սերմեր:
- Թող վարունգը մարինացվի և համեմվի:
- Կարելի նաև անմիջապես մատուցել, բայց վարունգն ավելի համեղ կլինի, եթե մնա առնվազն 15 րոպե:


Դուք չեք կարողանա ավելի արագ բաղադրատոմս գտնել, փորձեք պատրաստել և ինքներդ համոզվեք, որ այն նաև շատ համեղ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր աղցան պարզ և արագ վիտամիններ







