Առաջին անգամ գյուղում վարունգով աղցան փորձեցի՝ մեղվաբույծի ընտանիքում, այնտեղ այն կոչվում էր գյուղական ձմերուկ։

Անհրաժեշտ բաղադրիչները
_Թարմ վարունգ 3 հատ
_Ջրիկ մեղր 1 ճաշի գդալ
_Կիտրոն 1/2 հատ
_Աղացած դարչին՝ ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը
_Լվանալ վարունգը, մաքրել կեղևը և կտրել վարունգները հնարավորինս բարակ շերտերով:
_Ավելացնել մեղրը, կիտրոնի հյութը և զգուշորեն խառնել ամեն ինչ:
_Լցնել աղցանամանի մեջ, վրան դարչին ցանել։
Համն իսկապես ձմերուկ է հիշեցնում, կարելի է վայելել, հատկապես, երբ իսկական ձմերուկները դեռ շատ անհասանելի են։

Այս բաղադրիչներով կարելի է նաև հիանալի սմուզի պատրաստել, փորձեք:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր աղցան բրոկոլիով







