Մոտենում է թարմ բանջարեղենի և կանաչիների սեզոնը, ուստի առաջարկում ենք Վարունգով աղցանով բազմազանեցնել աղցանների ցանկը:
Սա հեշտ ուտեստ է, որը կարելի է պարզ և արագ պատրաստել այս մատչելի մթերքներից։ Առաջարկում եմ պարզ, բայց համեղ տարբերակներից մեկը։

Վարունգով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Վարունգ 4 հատ
_Ձիթապտուղ 100 գր
_Սամիթ փոքր փունջ
_Կանաչ սոխ փոքր փունջ
_Մանանեխի սերմեր 1 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Վարունգով աղցան. Պատրաստման եղանակը
_Վարունգը կտրատել ցանկացած ձևով:
_Ձիթապտուղները կտրատել շրջանակներով կամ շերտերով:
_Կանաչ սոխն ու սամիթը մանր կտրատել։
_Բոլոր բաղադրիչները խառնել և համեմել մանանեխով, աղով և լցնել բուսայուղ։
_Խառնել, կարելի է նաև պղպեղ անել և մատուցել։
_Աղցանը կարելի է սառեցնել 30 րոպե սառնարանում, բայց դա ըստ ճաշակի է։
_Աղցանը լավ համադրվում է կողմնակի ուտեստների և մսային ուտեստների հետ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
7 Աղցան պահքի համար







