Վարունգով աղցան, կծու համով, որը առաջարկում ենք ձեզ պատրաստել, փորձել և վայելել ձմռանը:

Վարունգով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Վարունգ 1,5 կգ
_Գազար 1 հատ
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Կծու պղպեղ 1 հատ
_Քացախ 9% 100 մլ
_Բուսական յուղ 100 մլ
_Աղ 30 գր
_Շաքարավազ 100 գր
_Սխտոր 80 գր


Վարունգով աղցան. Պատրաստման եղանակը
_Վարունգները կտրատել կտորներով կամ օղակներով:
_Քաղցր պղպեղը, կծու պղպեղը և գազարը մանրացնել բլենդերով, խյուսի վերածել:
_Կաթսայի մեջ խառնել բուսայուղը, քացախը, աղն ու շաքարը, զանգվածը հասցնել եռման աստիճանի և անմիջապես լցնել բանջարեղենի խյուսը, արագ խառնել և եփել 5 րոպե։
_Ավելացնել վարունգը, ամեն ինչ մանրակրկիտ խառնել և 15 րոպե եռալուց հետո մարմանդ կրակի վրա եփել։
_Լցնել քերած սխտորը, խառնել, եփել ևս 5 րոպե և անջատել կրակը։
_Աղցանը լցնել ստերիլիզացված և չոր բանկաների մեջ, փակել ստերիլիզացված և չոր կափարիչներով, շրջել բանկաները և ծածկել սրբիչով:
_Թողնել, մինչև ամբողջովին սառչի։
_Բանկաները պահել նկուղում, մառանում, կամ պատշգամբում։

Խորհուրդ եմ տալիս փորձել այս բաղադրատոմսը, վստահ եմ, որ դուք հիացած կլինեք և հաճախ կպատրաստեք այսպիսի բուրավետ, համեղ և կծու խորտիկ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բրոկոլի ենք թթու դնում







