Կծու և շատ ախորժելի վարունգով աղցան, որը դուր կգա կորեական խոհանոցի բոլոր սիրահարներին։
Պատրաստման մեջ բարդ բան չկա, մթերքների հավաքածուն մատչելի է, իսկ պահանջվող ժամանակը՝ նվազագույն։

Վարունգով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Վարունգ 4 կգ
_Շաքարավազ 1 բաժակ
_Աղ 3 ճաշի գդալ
_Բուսական յուղ 1 բաժակ
_Քացախ 9% 1 բաժակ
_Սև պղպեղ 0,5 ճաշի գդալ
_Քերած սխտոր 2 ճաշի գդալ


Վարունգով աղցան. Պատրաստման եղանակը
_Երիտասարդ, փոքր վարունգները լավ լվանալ, մի երկու ժամ թրջել սառը ջրում։
_Ինչ վերաբերում է սխտորին և պղպեղին, վերցնել ըստ ճաշակի, կարող եք ավելին վերցնել, այս համեմունքները աղցանին տալիս են նախնական համը:
_Վարունգները կտրատել շերտերով, լցնել մեծ տարայի մեջ, ավելացնել աղն ու շաքարավազը, պղպեղը, քերած սխտորը, լցնել քացախը և բուսական յուղը:
_Խառնել և թողնել 3 ժամ՝ երբեմն խառնելով բանջարեղենը։
_Հետո մի քանի վարունգ կարելի է դնել ափսեի մեջ՝ բույրն այնպիսին է, որ պետք է փորձել և մատուցել ընթրիքին։
_Մնացած վարունգները լցնել բանկաների մեջ, լցնել մարինադը և ծածկել կափարիչներով։
_Բանկաները դնել մեջը նախապես սրբիչ փռված կաթսայում:
_Տաք ջուրը լցնել մինչև ուսերը, ստերիլիզացնել այն պահից, երբ ջուրը արդեն եռում է՝ 10 րոպե։
_Բանկաները կափարիչներով փակել, շրջել, թողնել սառչի։

Աղցանը շատ համեղ է ստացվում: Կարող եք այսպես պատրաստել արագ մարինացնելու համար և վարունգները պահել սառնարանում մոտ մեկ շաբաթ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ բրոկոլիով աղցան







