Վարունգով աղցան. Համեղ ու թարմության բույրով պահածո

Վարունգով աղցան Պահածոներ

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վրացական բաղադրատոմսով վարունգի աղցան: Միանգամից ասենք, որ շատ բան կկորցնեք, եթե այս սեզոնին չպատրաստեք նման աղցան: Այն տարբերվում է մնացած սաղցաններից: Շատ շատ համեղ է, փորձեք և չեք փոշմանի:

Վարունգով աղցան

Վարունգով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_1 կգ լոլիկ

_2 կգ վարունգ

_1 կգ քաղցր պղպեղ

_2,5 ճաշի գդալ աղ

_5 ճաշի գդալ շաքար

_2 ճաշի գդալ քացախի էսենցիա

_3 միջին գլուխ սխտոր

_150 մլ բուսական յուղ

Վարունգով աղցան

Վարունգով աղցան. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

_Նախ, լոլիկը կտարտել շերտերով իսկ պղպեղը կտորներով, նախապես մաքրելով սերմերը:

_Այնուհետև պղպեղը և լոլիկը կաթսայի մեջ լցնել և կրակի վրա դնել, թող 15 րոպե շոգեխաշվի:

_Մինչ բանջարեղենը կրակի վրա է, զբաղվեք վարունգներով, դրանք կտրատել երկայնքով, ապա արդեն մասերի բաժանել, իսկ եթե վարունգները փոքր են, ապա պարզապես շրջանակներով կտրատել: Մաքրել և մանրացնել սխտորը:

_Երբ պղպեղը և լոլիկը եփել են արդեն, անմիջապես ավելացնել վարունգ, աղ, շաքար, քացախ և սխտոր:

_Թող աղցանը եռա, ապա դրանից հետո եփեք այն ճիշտ 5 րոպե, և անչափ համեղ աղցանը պատրաստ է:

_Լցնել տաք աղցանը ստերիլացված բանկաների մեջ և փակել կափարիչներով:

_Շրջել գլխիվայր, ծածկել տաք ծածկոցով և թող այդպես լավ սառչեն:

Մթերքների այս քանակից ստացվում է 3.5 լիտր աղցան:

Վարունգով աղցան

Վարունգով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք