Վարունգով խորտիկ. Համեղ պահածո առանց ստերիլիզացման

Վարունգով խորտիկ Պահածոներ

Ամենահեշտ և հարմար Վարունգով խորտիկ պատրաստելու բաղադրատոմսերից մեկը՝ նվազագույն ջանք, բայց արդյունքը պարզապես զարմանալի է:

Վարունգն այնքան համեղ է, որ կդառնա ձեր սիրելի խորտիկը:

Վարունգով խորտիկ

Վարունգով խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Վարունգ 3 կգ

_Աղ 5 ճաշի գդալ

_Շաքարավազ 10 ճաշի գդալ

_Խնձորի քացախ 6% 350 գր

_Դափնու տերև 4 հատ

_Պղպեղի հատիկներ 30 հատ

_Բուրավետ պղպեղ 15 հատ

_Թարմ կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Ծովաբողկի տերևներ 3 հատ

_Կծու պղպեղ 1 հատ

_Գազար 1 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Սխտոր 8 պճեղ

_Ջուր 2 լ

Վարունգով խորտիկ

Վարունգով խորտիկ

Վարունգով խորտիկ. Պատրաստման եղանակը

_Քաղցր և կծու պղպեղները, գազարն ու սխտորը, կանաչին մանրացնել բլենդերով։

_Ջրի մեջ ավելացնել աղ, շաքարավազ, հասցնել եռման աստիճանի և եփել մի քանի րոպե, լցնել քացախը և եփել մեկ րոպե։

_Վարունգների պոչերը հեռացնել և կտրել կտորներով:

_Վարունգները լցնել մարինադի մեջ և եփել այնքան, մինչև գույնը փոխվի, դառնա ձիթապտղի նման։

_Որպես կանոն, դա բառացիորեն 5 — 6 րոպե է տևում:

_Խառնել և չհասցնել եռման աստիճանի։

_Վարունգները լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, ավելացնել սև պղպեղի հատիկները և բուրավետ պղպեղը, դափնու տերևը։

_Մարինադի մեջ ավելացնել մանր կտրատած բանջարեղենը, հասցնել եռման աստիճանի, եփել մի քանի րոպե և տաք մարինադը լցնել վարունգով բանկաների մեջ։

_Բանկաները կափարիչներով փակել և շրջել, ծածկել սրբիչով, մինչև սառչի։

_Պահել նկուղում կամ մառանում:

Վարունգով խորտիկ

Ձեզ անպայման դուր կգա այս վարունգի համն ու բույրը, դրանք կարելի է ավելացնել աղցանների, ապուրների, կարկանդակի միջուկների մեջ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլի ենք թթու դնում

Խնդրում ենք Գնահատեք