Վարունգով ձմեռային աղցան առանց քացախի

Վարունգով ձմեռային աղցան առանց քացախի Պահածոներ

Վարունգով ձմեռային աղցան առանց քացախի: Այս պահածոն ձմռանը բացելիս մի պահ կվերադառնաք ամառվա տաք օրերը:
Ձմռան համար առանց քացախի աղցանը բոլորին դուր կգա: Պարզապես մատները հետը կուտեք, այնքան համեղ է ստացվում:

Պատրաստման գործըթացը շատ պարզ է, բայց արդյունքն աննկարագրելի է: Անպայման պատրաստեք այս պարզ բաղադրատոմսով հրաշք պահածոն:

Վարունգով ձմեռային աղցան առանց քացախի

Վարունգով ձմեռային աղցան առանց քացախի. 4 լիտրի համար անհրաժեշտ բաղադրիչներ

_Լոլիկ 2.5 կգ

_Վարունգ 500 գ

_Կաղամբ 700 գ

_Բուլղարական պղպեղ 4 հատ

_Համեմ և սամիթ՝ ըստ ճաշակի

_Աղ 2 ճաշի գդալ

_Դափնու տերև

_Սև պղպեղ 3-4 հատ

_Սխտոր 1 գլուխ

Վարունգով ձմեռային աղցան առանց քացախի

Վարունգով ձմեռային աղցան առանց քացախի. Ինչպես պատրաստել

_Մաքրել լոլիկը, հանել պոչերը և կտրեք կտորներով: Կտրել վարունգն օղակներով, իսկ կաղամբը` միջին չափի խորանարդներով:

_Այնուհետև բուլղարական պղպեղը կտրել շերտերով, լավ մանրացնել սխտորը: Ավելացնել սամիթ և համեմ ըստ ճաշակի, խառնել բոլոր բաղադրիչները և ավելացնել աղը:

_Յուրաքանչյուր բանկայի ներքևում պետք է դնել դափնու տերև և սև պղպեղի մի քանի հատիկ:

_Ստացված աղցանը լցնել բանկաների մեջ, այնուհետև ստացված հյութն ավելացնել յուրաքանչյուր բանկայի վրա:

_Բանկաները ծածկել կափարիչներով, դնում կաթսայի մեջ, որի ներքևի մասում նախապես պետք է փռել սրբիչ:

_Կաթսայի տակ կրակը վառել և մանրէազերծել բանկաների 25-30 րոպե եռացող ջրի մեջ: Այնուհետև հանել բանկաները, ամուր փակել կափարիչները հարմարանքով: Բանկաները գլխիվայր շրջել և թողնել, որ ամբողջովին սառչեն:

Վարունգով ձմեռային աղցան առանց քացախի

Ձմռան համար աղցանը պատրաստ է, կարելի է բավական երկար պահել: Այն ստացվում է անհավանական համեղ, նուրբ, անուշաբույր:

Վարունգով ձմեռային աղցանն առանց քացախի պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք