Վարունգով պահածո. Ամենահաջող աղցանը կարծես հենց նոր պատրաստած լինի

Վարունգով պահածո ԱՂՑԱՆՆԵՐ

Խրթխրթան Վարունգով պահածո՝ կծու և քաղցր համով, կանաչիով, մանանեխով։

Պարզապես պետք է բացել նման աղցան ու դնել գեղեցիկ ափսեի մեջ, մատուցել սեղանին։

Վարունգով պահածո

Վարունգով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Վարունգ 2 կգ

_Սամիթ 1 փունջ

_Սխտոր 1 գլուխ

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 4 ճաշի գդալ

_Պղպեղ 1/3 թեյի գդալ

_Մանանեխի փոշի 1 թեյի գդալ

_Մանանեխի սերմեր 0,5 թեյի գդալ

_Բուսական յուղ ¾ բաժակ

_Քացախ 9% 4,5 ճաշի գդալ

Վարունգով պահածո

Վարունգով պահածո

Վարունգով պահածո. Պատրաստման եղանակը

_Վարունգները ընտրել միջին չափի, պինդ և ամուր:

_Լավ լվանալ, հեռացնել պոչերը և կտրատել խորանարդներով։

_Սամիթը մանր կտրատել և խառնել վարունգի հետ։

_Սխտորն անցկացնել ճզմիչով և ավելացնել վարունգին։

_Լցնել աղն ու շաքարը, բոլոր համեմունքները, խառնել։

_Լցնել բուսայուղը և քացախը, խառնել և ծածկել, թողնել 3 ժամ, երբեմն խառնել։

_Աղցանը լցնել բանկաների մեջ, մի փոքր սեղմել և լցնել հյութը։

_Բանկաները ծածկել կափարիչներով և դնել կաթսայի մեջ՝ սրբիչի վրա և լցնել տաք ջուր, մինչև բանկաների ուսերը։

_Կաթսայի մեջ ջուրը եռացնելու պահից՝ 20 րոպե մանրէազերծել։

_Փակել կափարիչներով, թողնել սառչի և պահել նկուղում կամ մառանում:

Վարունգով պահածո

Աղցանը ստացվում է զարմանալի, կծու և բուրավետ: Այս տարբերակը, միայն առանց պահպանման, կարելի է պատրաստել ամեն օր, այն պահվում է սառնարանում մոտ 5 օր։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք