Տանձով աղցան. Յուրահատուկ ուտեստ ընթրիքի համար

Տանձով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Եկեք պատրաստենք տանձով աղցան, աննման համերի անսպասելի համադրություններով յուրահատուկ նախուտեստ:

Այս աղցանին ավելացրեք կիսակոշտ պանիր՝ ավելի գրավիչ համ ստանալու համար:

Տանձով աղցան

Տանձով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հյութալի տանձ 2 հատ

_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

_Ընկույզ 40 գր

_Ռուկոլա 120-150 գր

_Ընկույզի յուղ, կարելի է փոխարինել ձիթապտղի ձեթով 2-3 ճաշի գդալ

_Կապույտ պանիր 100-150 գր

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

Տանձով աղցան

Տանձով աղցան. Պատրաստման եղանակը

_Տանձը կտրատել 4 մասի, մաքրել միջուկը, ապա կտրատել հաստ շերտերով:

_Համեմել պղպեղով, լցնել կիտրոնի հյութը, թողնել 10 րոպե մնա։

_Ընկույզները կտրատել այնպես, որ լինեն և՛ մեծ, և՛ փոքր կտորներ։

_Ռուկոլան դնել ափսեների վրա։ Լցնել տանձը (քամել հեղուկը) և ընկույզը:

_Տանձից ստացված հեղուկին մի փոքր աղ անել, ավելացնել ձեթն ու լավ խառնել։

_Ցողել աղցանն այդ խառնուրդով:

_Պանիրը բարակ շերտերով կտրատել աղցանի վրա։ Մատուցել անմիջապես։

Տանձով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շքեղ աղցան տանձով և տապակած ապխտած մսով

Խնդրում ենք Գնահատեք