Տապակած դդմիկ սոուսով. Նրբահամ աղցան ուտեստ

Տապակած դդմիկ սոուսով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ընդամենը հաշված րոպեների ընթացքում կարող եք համեղ ուտեստ պատրաստել։ Տապակած դդմիկ սոուսով ստացվում է նուրբ, բուրավետ, անչափ համեղ:

Անպայման պատրաստեք, այն բոլորին դուր կգա:

Տապակած դդմիկ սոուսով

Տապակած դդմիկ սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 1 հատ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Ալյուր 1 ճաշի գդալ

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Սխտոր 1-2 պճեղ

_Մանանեխ 0,5 թեյի գդալ

_Համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Կես փունջ սամիթ

Տապակած դդմիկ սոուսով

Տապակած դդմիկ սոուսով. Պատրաստման եղանակը

_Վերցնել դդմիկը և կտրել այն օղակներով:

_Տեղափոխել խորը ամանի մեջ, ավելացնել պապրիկան, ալյուրը, խառնել։

_Այնուհետև տապակել բուսայուղի մեջ, երկու կողմից, մինչև ոսկեգույն դառնալը։

_Այնուհետև տեղափոխել թղթե անձեռոցիկների վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար։

_Պատրաստել սոուսը, դրա համար ամանի մեջ ավելացնել թթվասերը, մանր քերիչով քերած սխտորը, մանր կտրատած սամիթը, մանանեխն ու նախընտրած համեմունքները։

_Ամեն ինչ մանրակրկիտ խառնել, սառած դդմիկին քսել սոուսը:

Տապակած դդմիկ սոուսով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ. Շատ հեշտ և համեղ

Խնդրում ենք Գնահատեք