Տապակած ձուկ. Այնքան համեղ է, որ պարզապես մատները հետը կուտեք

Տապակած ձուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տապակած ձուկ. Այնքան համեղ է, որ պարզապես մատները հետը կուտեք

Խրթխրթան կեղևով համեղ ու նուրբ ձուկը ներսից հյութեղ է, դրսից՝ փխրուն: Այս բաղադրատոմսի շնորհիվ ցանկացած ձուկ կդառնա աներևակայելի համադամ ուտեստ:

Անպայման փորձեք և հաճելի ձկնային օր կազմակերպեք ինքներդ ձեր և ձեր սիրելիների համար:

Տապակած ձուկ

Տապակած ձուկ. Մեզ պետք կլինի

  • Ցանկացած ձուկ՝ ըստ ձեր ճաշակի
  • Գլուխ սոխ 3 հատ
  • Աղ և պղպեղ
  • Կարագ 300 գ
  • Եգիպտացորենի ալյուր

Տապակած ձուկ

Տապակած ձուկ. Այնքան համեղ է, որ պարզապես մատները հետը կուտեք

Տապակած ձուկ. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. Նախ, պետք է մաքրել և մանրակրկիտ լվանալ ձկները հոսող ջրի տակ: Դրանից հետո պետք է անել լայնակի, մակերեսային կտրվածքներ ամբողջ երկարությամբ:
  2. Հաջորդը սոխը հնարավորինս մանր կտրատել, լցնել թանզիֆի (մառլյա) վրա և քամել սոխի հյութը:
  3. Ձկները դնել սոխի հյութով ամանի մեջ, ապա աղ ու պղպեղ անել ըստ ճաշակի:
  4. Կարագը տաք տապակի մեջ դնել, թող ամբողջությամբ հալվի:
  5. Այժմ պետք է արդեն համեմված ձուկը թաթախել եգիպտացորենի ալյուրի մեջ:
  6. Ձկները տեղափոխել տաք թավայի մեջ և տապակել ուժեղ կրակի վրա երկու կողմից, մինչև փխրուն կեղև ստացվի:

 

Տապակած ձուկ

Տապակած փխրուն ձուկը պատրաստ է: Անհավանական համեղ, անուշաբույր ու փխրուն ուտեստ, իսկական խոհարարական գլուխգործոց:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ձուկը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք