Տապակած սիգ. Լոլիկով պղպեղով և սոխով ջեռոցում պատրաստվող համեղ հյուրասիրություն

Տապակած սիգ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տապակած սիգ պատրաստելու բազում եղանակներ կան, որոնք յուրաքանչյուրն իր տեղն ու իմաստն ունի: Այս նրբահամ ձուկը կարելի է պատրաստել թե որպես առօրյա կերակուր՝ ուղղակի խաշելով, այնպես էլ համեմունքներով տապակելով դարձնել հավաքույթի սեղանի հատուկ կերակուր:

Մեր առաջարկած բաղադրատոմսով ձուկը կարելի է կտրատել, եթե այն մեծ է, իսկ եթե ունեք փոքր չափերի ձկներ՝ մոտ 300 — 400 գրամանոց, ապա դրանք տապակեք ամբողջությամբ:

Տապակած սիգ

Տապակած սիգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սիգ — 3 միջին

_Լոլիկ — 2 հատ

_Սոխ — 1 հատ մեծ

_Բուլղարական պղպեղ — 6-7 օղակ

_Կծու պղպեղ — 3-4 բարակ օղակ

_Սխտոր — 3-4 պճեղ

_Կարագ — 20 գր

_Չոր թարխուն (եթե կա՝ թարմ) — 1. թեյի գդալ

_Աղ — 2 թեյի գդալ

_Աղացած կարմիր և սև պղպեղ — 1 թեյի գդալ

_Մաղադանոս, սամիթ — յուրաքանչյուրը 1 ճյուղ

Տապակած սիգ

Տապակած սիգ. Պատրաստման եղանակը

_Մաքրել ձկները: Մաքրել փորոտիքը` կտրելով որովայնը սուր դանակով:

_Ձկները մանրակրկիտ լվանալ հոսող սառը ջրի տակ, հեռացնելով խռիկներն ու թաղանթները, հանել ջրից և տեղափոխել ամանի մեջ:

_Լվանալ բանջարեղենը, կտրել շերտերով:

_Ջեռոցը տաքացնել 180 °C: Առատորեն յուղել հրակայուն տապակը կարագով:

_Յուղած տապակի մեջ լցնել մաքրած սխտորը, պղպեղի և սոխի օղակները, թեթևակի աղ անել:

_Լոլիկի օղակները շարել սոխի և պղպեղի օղակների վրա, կրկին թեթևակի աղ անել:

_Ձկները դնել բանջարեղենի վրա, թեթևակի յուղել կարագով (կարիք չկա ջեռոցի տապակի մեջ ջուր ավելացնել, լվացված ձկները բավականաչափ խոնավություն ունեն):

_Թխել ձուկը 35 րոպե 180 °С ջերմաստիճանում, մինչև թույլ դարչնագույն դառնա կեղևը, դրանից հետո ևս 5-7 րոպե՝ թողնելով ջեռոցի միայն վերին տաքացումը:

Տապակած սիգ

Հյութեղ ու բույրերով ներծծված համեղ բանջարեղենով տաք ձուկ ուտելը շատ հաճելի կլինի:

Տապակած սիգը պատրաստ է, մատուցեք հենց այդպես, ինչպես հանել եք ջեռոցից:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ լցոնած Ձկով

Խնդրում ենք Գնահատեք