Տապակած սմբուկներ. Այս բաղադրատոմսով պատրաստված սմբուկները սնկի համ ունեն
Տապակած սմբուկով նման նախուտեստն իր համով շատ նման է տապակած սնկին: Այս համեղ ուտեստի համար կարտոֆիլի պյուրեն և թարմ բանջարեղենով աղցանները կարող են ծառայել որպես կողմնակի ուտեստ:

Տապակած սմբուկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Սմբուկ 2 հատ
- Սոխ 2 հատ
- Ձու 2 հատ
- Սխտոր 2 պճեղ
- Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
- Բուսական յուղ

Տապակած սմբուկներ. Պատրաստման եղանակը
- Կտրել սմբուկները խորանարդներով:
- Խորհուրդ. Եթե ձեր սմբուկները դառն են, ապա կտրել խորանարդներով, լցնել աղաջրի մեջ և թողնել 10 րոպե, ջուրը ցամաքեցնել, չորացնել սմբուկները թղթե սրբիչներով:
- Ձվերը հարել, մեջը լցնել սմբուկներն ու խառնել այնպես, որ բոլոր կտորները ծածկվեն ձվի զանգվածով:
- Համտեսել աղը, պղպեղը, տարան ծածկել կափարիչով և դնել սառնարանում՝ 40 րոպե:
- Կտրել սոխը խորանարդներով, տապակել բուսական յուղով մինչև կիսաեփ վիճակը և ավելացնել սմբուկները, խառնել:
- Ծածկել կափարիչով և եփել սմբուկը թույլ կրակով, մինչև որ փափկի:
- Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնել տարբեր համեմունքներ` ըստ ճաշակի, մանրացված սխտոր, կծու պղպեղ, կտրատած կանաչիներ:

Բարի ախորժակ
Տեսանյութ
Սմբուկով ուտեստ 2 րոպեում







