Տապակած Սպանախ նոր տարբերակով

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր ներկայացնելու եմ տապակած սպանախ ամենահամեղ տարբերակը, անսպասելի բաղադրիչների օգտագործմամբ։

Տապակած Սպանախ նոր տարբերակով

Տապակած Սպանախ Բաղադրիչներ

  • Սպանախ — 2 կապ
  • Գազար — 3 հատ
  • Սխտոր — 2-3 ատամ
  • Եգիպտացորեն 100 գր․
  • Ձու — 1-2 հատ
  • Համեմունքներ — 0,5 թեյի գդալ մանանեխ, խմելի-սունելի, սև պղպեղ՝ ինչ-որ սիրում եք և սովորաբար օգտագործում եք

Տապակած Սպանախ պատրաստման նոր տարբերակ

  • Գազարը շերտատելով կտրատել
  • Տապակի մեջ բուսայուղ լցնել տաքացնել, վրան ավելացնել գազարը և երկայնակի կտրատած սխտորը

Տապակած Սպանախ նոր տարբերակով

  • Խառնելով տապակել մի քանի րոպե
  • Սպանախը լվանալ, բաժանել 2 կամ 3 մասի
  • Ավելացնել սպանախը տապակվող գազարին
  • Փակել կափարիչը և 2 րոպե թողնել շոգեխաշվելու

Տապակած Սպանախ նոր տարբերակով

  • Եգիպտացորենի վրա կոտրել 1-2 ձու , աղ անել և հարելով ավելացնել տապակում արդեն չափերով փոքրացած սպանախին
  • Խառնելով ևս մի քանի րոպե տապակել և վերջ, մատուցելիս կարելի է սխտոր մածուն կողքը հրամցնել
  • Կարելի է սառելուց հետո որպես աղցան մատուցել

Դե ինչ, բարի ախորժակ։

Տեսանյութ Տապակած Սպանախի քայլերը

Խնդրում ենք Գնահատեք