Տավարի մսով աղցան. Շատ հարմար տարբերակ է թեթև ընթրիքի համար անպայման փորձեք

Տավարի մսով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Թեթև ընթրիքի համար պատրաստեք Տավարի մսով աղցան: Այն կարելի է մատուցել թե որպես լիարժեք կերակուր, թե որպես լրացում ճոխ ու հանդիսավոր ճաշի կամ ընթրիքի ժամանակ:

Վստահ ենք, որ պահածոյացված լոբով, թարմ բանջարեղենով և խաշած տավարի մսով հագեցնող ու գունագեղ աղցանը դուր կգա ձեզ:

Տավարի մսով աղցան

Տավարի մսով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

— խաշած տավարի միս 250 գ

— պահածոյացված կարմիր լոբի 1 բանկա

— կարմիր սոխ 1 գլուխ

— քաղցր կարմիր պղպեղ 1 հատ

— սխտոր 2 պճեղ

— ընկույզ 50 գ

— համեմ, սև պղպեղ, աղ

— խմելի-սունելի 1 թեյի գդալ

— ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

— կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

Տավարի մսով աղցան

Տավարի մսով աղցան. Պատրաստման եղանակը

_ Կտրել սոխը բարակ կես օղակներով և մարինացնելու համար վրան ավելացնել 1 թեյի գդալ շաքարավազ և 1 թեյի գդալ աղ, կես կիտրոնի հյութ, ավելացնել մի քիչ ջուր, որպեսզի ծածկի սոխը։ Խառնել և թողնել 5 րոպե։

_ Տավարի միսը կարելի է փոխարինել այլ մսով։

_ Կտրել այն փոքր կտորներով, գրեթե մանրաթելերով:

_ Պղպեղը կտրատել շերտերով և խառնել մսի հետ:

_ Համեմը մանր կտրատել և նույնպես խառնել աղցանին։

_ Ավելացնել կտրատած ընկույզն ու սխտորը։

_ Պահածոյացված լոբու հեղուկը քամել և ողողել հոսող ջրի տակ, խառնել աղցանին։

_ Սոխը հանել մարինադից, մի փոքր քամել և ավելացնել աղցանին։

_ Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, ավելացնել խմելի- սունելին, խառնել և համեմել ձիթապտղի յուղով։

Տավարի մսով աղցան

Տավարի մսով աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աղցան հորթի մսով

Խնդրում ենք Գնահատեք