Տավարի մսով և հնդկաձավարով ապուր. Հագեցնող, թանձր կերակուր

Տավարի մսով և հնդկաձավարով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել տավարի մսով և հնդկաձավարով ապուր:

Սովորաբար ապուրներին ավելացնում ենք բրինձ կամ մակարոնեղեն, ավելի հազվադեպ՝ այլ հատիկեղեն: Այդ է պատճառը, որ հնդկաձավարով ապուրենը շատ տարածված չեն, բայց շատ իզուր:

Իրականում հնդկաձավարն ապուրի համը շատ արտահայտիչ է դարձնում: Պատրաստեք և կհամոզվեք ինքներդ:

Տավարի մսով և հնդկաձավարով ապուր

Տավարի մսով և հնդկաձավարով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_1 լիտր տավարի մսի արգանակ

_500 գ տավարի միս

_2 միջին գազար

_2 միջին կարտոֆիլ

_1 միջին սոխ

_1 պճեղ սխտոր

_1/4 բաժակ հնդկաձավար

_1/4 բաժակ սառեցված կանաչ ոլոռ

_1/4 բաժակ սառեցված կանաչ լոբի

_1,5 ճաշի գդալ տոմատի մածուկ

_60 մլ կարմիր գինի

_2 ճաշի գդալ ձիթայուղ

_1 թեյի գդալ չորացրած պրովանսյան համեմունքներ

_մաղադանոս՝ մատուցելու համար

_աղ, թարմ աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Տավարի մսով և հնդկաձավարով ապուր

Տավարի մսով և հնդկաձավարով ապուր. Պատրաստման եղանակը

_Կտրատել տավարի միսը փոքր խորանարդներով: Համեմել աղով և պղպեղով: Կաթսայի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, ավելացնել միսը և տապակել մինչև կարմրի:

_Կլպել և մանր կտրատել սոխը և սխտորը: Երբ տավարի միսը կարմրել է, ավելացնել սոխն ու սխտորը և տապակել 5 րոպե: Դրանից հետո ավելացնել պրովանսյան համեմունքներն ու տոմատի մածուկը, տապակել, երբեմն խառնելով՝ 3 րոպե:

_Կաթսայի մեջ լցնել կարմիր գինի և խառնել կաթսայի պարունակությունը, դուրս տված հյութերով: Լցնել արգանակը, հասցնել եռման: Իջեցնել կրակը, ծածկել կաթսան և եփել 30 րոպե:

_Կլպել և կտրատել գազարը բարակ շերտերով, իսկ կարտոֆիլը` միջին չափի խորանարդներով: Կաթսայի մեջ ավելացնել կարտոֆիլն ու գազարը, լցնել լավ լվացված հնդկաձավարը, ծածկել և եփել 30 րոպե: Ապուրը համեմել աղով և պղպեղով:

_Ապուրին ավելացնել կանաչ ոլոռ և լոբի և եփել ևս 5 րոպե: Հեռացնել ապուրը կրակից և ավելացնել մանր կտրատած մաղադանոս:

Տավարի մսով և հնդկաձավարով ապուր

Տավարի մսով և հնդկաձավարով ապուրը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ավելուկով ապուր

Խնդրում ենք Գնահատեք