Հյութալի կաղամբով կոտլետներ. Ընդամենը 150 գրամ աղացած մսով կարող եք հագեցնող ուտեստ պատրաստել

կաղամբով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հյութալի կաղամբով կոտլետներ պատրաստենք համեղ ընթրիքի համար: Մեզ պետք կլինեն ամենամատչելի բաղադրիչները:

Ի սկզբանե կոտլետ էին անվանում ոսկորով մսի կտորը, որը տապակում էին: Հիմնականում դրա համար վերցնում էին խոզի կողիկները:

Սակայն 19-րդ դարում կոտլետ հասկացությունը կտրուկ փոխվեց։ Սկսեցին դրանք պատրաստել կտրատած ու հետագայում արդեն՝ աղացած մսից: Պատրաստման այս մեթոդը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ աշխարհի խոհարարության մասնագետների շրջանում:

Պատրաստենք հյութալի կոտլետներ՝ օգտագործելով նվազագույն քանակությամբ աղացած միս։

կաղամբով կոտլետներ

Հյութալի կաղամբով կոտլետներ. Բաղադրությունը

_կաղամբ — 300 գ

_ալյուր — 50 գ

_ձու — 1 հատ

_աղացած սև պղպեղ — ½ թեյի գդալ

_թթվասեր — 2 ճաշի գդալ

_սոդա — ½ թեյի գդալ

_մաղադանոս — 3 ճյուղ

_աղ — 1 թեյի գդալ

_աղացած միս — 150 գ

_սոխ — 75 գ

կաղամբով կոտլետներ

Հյութալի կաղամբով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Սոխն ու կաղամբը մանրացնել քերիչի խոշոր ատամների վրա կամ կորեական քերիչով։

_Բուսական զանգվածի վրա լցնել ջուր և թողնել մի քանի րոպե։ Այնուհետև ջուրը քամել, կաղամբասոխային զանգվածին ավելացնել աղացած միսը, թթվասերն ու ձուն։

_Մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել բանջարեղենի զանգվածին աղ ու սև պղպեղի հետ միասին։

_Զանգվածի վրա լցնել ալյուրը և սոդան, խառնել բաղադրիչները, մինչև համասեռ դառնա:

_Ձևավորված կոտլետները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Կոտլետները թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում կես ժամ։

կաղամբով կոտլետներ կաղամբով կոտլետներ

Խորհուրդ ենք տալիս թխելուց հետո կոտլետներին կարագ քսել։ Սա առանց կաթի և պաքսիմատի մեջ թաթախելու ուտեստի պատրաստման հիանալի միջոց է։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աշխարհի ամենաարագ և համեղ ընթրիքը

Խնդրում ենք Գնահատեք