Տավարի սիրտ ջեռոցում. Թխեք այս նախուտեստը և վայելեք

Տավարի սիրտ ջեռոցում ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տավարի սիրտ ջեռոցում. Թխեք այս նախուտեստը և վայելեք

Տավարի սիրտը մեծ և ուժեղ մկանային հյուսվածք է, այսինքն՝ միս: Վերջերս ես նորովի հայտնաբերեցի այս մթերքն ինձ համար ամեն իմաստով: Գինը 2.5 անգամ ցածր է, քան սովորական մսի դեպքում, բայց համը շատ ավելի լավն է, քան կարելի է պատկերացնել:

Սովորական բաղադրատոմսերում առաջարկում են մեկ կամ երկու ժամ խաշել տավարի սիրտը: Իսկ ես որոշեցի թխել այն: Եվ որպեսզի սիրտը պատշաճ կերպով թխվի և փափուկ լինի, դրեցի այն խոհարարական տոպրակի մեջ:

Արդյունքում ստացա հիանալի մսային ուտեստ, որի համը խաշած խոզի միս է հիշեցնում: Այս նախուտեստը կարելի է կտրատել ու մատուցել անգամ տոնական սեղանին, իսկ մնացած կտորը կարելի է փաթաթել յուղաթղթով և դնել սառնարանում: Հետագայում կարող եք օգտագործել այն բուտերբրոդների համար:

Տավարի սիրտ ջեռոցում

Տավարի սիրտ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Տավարի սիրտ 1,5–2 կգ
  • Ձիթապտղի յուղ 3 ճաշի գդալ
  • Սխտոր 4 պճեղ
  • Մանանեխ 1 ճաշի գդալ
  • Խմելի սունելի՝ ըստ ճաշակի
  • Կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի

Տավարի սիրտ ջեռոցում

Տավարի սիրտ ջեռոցում. Պատրաստման եղանակը

  1. Նախապատրաստեք սիրտը. Ճարպը և ավելորդ թաղանթները կտրել, ապա լավ լվանալ սառը ջրով:
  2. Թանձր սոուս պատրաստելու համար խառնել ձիթապտղի յուղ, աղացած սխտոր, մանանեխ, աղ և համեմունքներ:
  3. Քսել այն սրտի վրա, դնել այն ամանի մեջ և մի քանի ժամ թողնել սառնարանում:
  4. Կարող եք մեկ գիշեր թողնել սիրտը խոհարարական տոպրակի մեջ:
  5. Թխել ջեռոցում 200 աստիճանի տակ մոտ մեկուկես ժամ:

Տավարի սիրտ ջեռոցում

Տավարի սիրտը ջեռոցում պատրաստ է: Մատուցեք և վայելեք: Կարելի է օգտագործեք որպես աղցանների մսի բաղադրիչ, որպես նախուտեստ կամ կողմնակի ուտեստ:

Հուսով եմ կգնահատեք բաղադրատոմսը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տավարի մսով բուժենինա

Խնդրում ենք Գնահատեք