Համեղ, գեղեցիկ և արագ պատրաստվող տարեմուտի աղցան, որը միշտ կօգնի ձեզ անսպասելի հյուրերի կամ ժամանակի սղության դեպքում:
Այս աղցանը կարող եք պատրաստել նաև տոնական սեղանի համար, քանի որ այն հատկապես գեղեցիկ է, երբ մատուցվում է չափաբաժիններով։

Տարեմուտի աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ապխտած երշիկ 150 գր
_Եփած ապխտած երշիկ (սերվելատ) 150 գր
_Քաղցր պղպեղ (կարմիր և դեղին) 2 հատ
_Կոշտ պանիր 45% 200 գր
_Թթու վարունգ 2 հատ
_Մարինադի ջուր 2 ճաշի գդալ
_Մայոնեզ 5 ճաշի գդալ
_Թթվասեր 5 ճաշի գդալ
_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ
_Ձու (ձևավորման համար) 2 հատ
_Մաղադանոս կամ նեխուր 2-3 ճյուղ


Տարեմուտի աղցան. Պատրաստման եղանակը
_Եփել 2 ձու։ Լվանալ պղպեղը, հեռացնել սերմերը:
_Սերվելատը և ապխտած երշիկը կտրատել բարակ շերտերով։
_Վերցնել 2 տարբեր գույնի պղպեղ և կտրել բարակ շերտերով։
_Մարինացված վարունգը և պանիրը նույնպես բարակ շերտերով կտրատել։
_Բաժակի մեջ հարել աղցանի սոուսը՝ սոյայի սոուսը, մարինադի ջուրը, մայոնեզը և թթվասերը:
_Մատուցման համար եփել 2 ձու, կտրատել 4-6 մասի։
_Աղցանը լցնել մասերով, հերթով՝ երշիկ, պղպեղ, վարունգ և պանիր։
_Մատուցել միջուկը առանձին՝ սոուսամանի մեջ։
_Առանձին մատուցել աղցանի սոուսը:


Կարող եք աղցանը պատրաստել մեծ աղցանամանի մեջ, բայց համեմել և խառնել անմիջապես մատուցելուց առաջ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ամանորյա թեթև աղցան կանաչ լոլիկով







