Տղեմալի սոուս. Տնական այս սոուսը յուրահատուկ համ կտա ձեր կերակուրներին

Տղեմալի սոուս Պահածոներ

Պարզվում է, որ Տղեմալի սոուս պատրաստելը ամենևին էլ դժվար չէ: Իդեալում, այն պետք է պատրաստել տղեմալի սալորից (դրանք ավելի թթու են, քան սովորական սալորը), բայց դուք կարող եք այն փոխարինել սովորական սալորով, տերենով կամ հաղարջով):

Կանաչին ու սխտորը ավելացվում են նաև դասական տղեմալիին: Դուք կարող եք Տղեմալի սոուս մատուցել բացարձակապես բոլոր ուտեստների հետ՝ դրանք կարող են լինել կարտոֆիլով ուտեստներ, մսեղեն կամ ձկնեղեն:

Տղեմալի սոուս

Տղեմալի սոուս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սալոր տղեմալի (սալոր, հաղարջ կամ տերեն) 3-4 կգ

_Սխտոր 3 գլուխ

_Համեմ 2 փունջ

_Սամիթ 2 փունջ

_Կծու պղպեղ մի երկու հատ

_Աղ և շաքար՝ ըստ ճաշակի

Տղեմալի սոուս

Տղեմալի սոուս. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Սալորը լավ լվանալ, դնել կաթսայի մեջ և լցնել մոտ 2 բաժակ ջուր:

_Եփել սալորը մինչև կեղևը սկսի պոկվել և կորիզը սկսի անջատվել: Պատրաստման ընթացքում մարմանդ կրակ պահեք:

_Երբ սալորը պատրաստ լինի, արգանակի հետ միասին անցկացնել մաղով: Կարևոր է, որ պտղի կեղևը չմնա սոուսի մեջ:

_Պյուրե զանգվածը կրակի վրա դնել, հասնել եռման:

_Եռալու ընթացքում կտրատել համեմն և սամիթը: Կտրատել սխտորն ու կծու պղպեղը: Լավ կլինի, եթե սխտորն ու պղպեղը մանրացվեն բլենդերով:

_Երբ սոուսը եռա, ավելացնել կանաչիները, սխտոր, պղպեղ և մի փոքր աղ:

_Պատրաստման ընթացքում ավելացրեք շաքարավազ: Համը փորձեք և ավելացրեք ձեր սեփական ճաշակով, քանի որ սոուսը բավականին թթու է ստացվում, և ամեն ինչ կախված է սալորի տեսակից, ուստի ես ձեզ չեմ կարող ասել շաքարի ճշգրիտ քանակը:

_Թող սոուսը եռա 3-4 րոպե և տաք վիճակում լցնել չոր, ստերիլիզացված բանկաների մեջ: Փակել կափարիչներով:

_Այս սոուսը կարելի է վստահորեն պահել սենյակային ջերմաստիճանում: Այն շատ համեղ է և անհամեմատ ավելի հաճելի է, քան այն, ինչ վաճառվում է խանութներում:

Տղեմալի սոուս

Ամենայն բարիք և բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ սոուս մսային ուտեստների համար

Խնդրում ենք Գնահատեք