Տնական բեֆստրոգանով. Միսը պարզապես կհալվի ձեր բերանում

Տնական բեֆստրոգանով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Տավարի մսով Տնական բեֆստրոգանովը ռուսական խոհանոցի հայտնի ուտեստներից է: Փափուկ տավարի միսը` համեղ սուսով, որ լավագույնս զուգորդվում է կարտոֆիլի պյուրեով:

Իսկական համեղ և սննդարար տնական սնունդ, որը նույնիսկ կգերազանցի ռեստորանում մատուցվող տարբերակին իր բնական համերով:

Տնական բեֆստրոգանով

Տնական բեֆստրոգանով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Տավարի միս — 500 գ (օրինակ` պարանոցի մաս)

_Սոխ — 1 հատ

_Սխտոր — 1 պճեղ

_Ալյուր — 1 ճաշի գդալ

_Թթվասեր 20% — 100 գ

_Կարագ — 10-20 գ

_Կետչուպ — 2-3 ճաշի գդալ (կարելի է փոխարինել 0,5 ճաշի գդալ տոմատի մածուկով)

_Ջուր — 100 մլ (կարելի է վերցնել աչքաչափով, նայած, թե ինչպիսի սոուս եք ուզում)

_Աղ — 0.5 թեյի գդալ

_Աղացած սև պղպեղ` ըստ ճաշակի

Տնական բեֆստրոգանով

Տնական բեֆստրոգանով. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

_Տավարի միսը կտրել շերտերով կամ կտորներով, ինչպես ցանկանում եք: Կտրատել սոխը փետրաձև կամ կես օղակներով, մանրացնել մի պճեղ սխտոր:

_Մսին աղ ու պղպեղ անել, ալյուր ցանել, լավ խառնել, որպեսզի ալյուրով թաթախվեն մսի բոլոր կտորները:

_Միսը 2-3 բաժնով տապակել լավ տաքացրած թավայի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը:

_Բոլորովին կարիք չկա տապակել միսը մինչև փափկելը, պարզապես անհրաժեշտ է այն կարմրացնել: Այդ պահին հեռացնել միսը թավայից, որ կարողանաք տապակել մսի հաջորդ խմբաքանակը, մինչև ամբողջ քանակը տապակեք:

_Թավայի մեջ սոխը տապակել մինչև ոսկեգույն դառնալը և փափկելը, ավելացնել կարագ:

_Միսը դնել սոխի վրա, ավելացնել սխտորը, կետչուպը, թթվասերն ու ջուրը: Լավ խառնել, ծածկել և եփել այնքան ժամանակ, մինչև որ միսը փափկի, դրա համար կպահանջվի առնվազն 20-30 րոպե:

Պատրաստի ուտեստը մատուցել կարտոֆիլի պյուրեով:

Տնական բեֆստրոգանով

Տնական բեֆստրոգանովը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Օջախուրի․ Խոզի Մսով և Կարտոֆիլով Ժառկո․ Վրացական Ընտանեկան Ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք