Տնական գինի հին մուրաբաներից. Մթերքները խնայելով կստանաք համեղ ըմպելիք

Տնական գինի Պահածոներ

Եթե ձմեռվա համար պատրաստված քաղցր պահածոները լրիվ չեք սպառել, ապա  պատրաստեք Տնական գինի հին մուրաբաներից:

Համի և թնդության հաճելի համադրությամբ այն կարող է գերազանցել խանութներում վաճառվող որոշ մրգային գինիների: Այսպիսով, դուք կարգի կբերեք մառանը և կստանաք համեղ ըմպելիք:

Հատապտուղներից գերազանց են ազնվամորիները, սև հաղարջը և փշահաղարջը: Հիանալի ըմպելիք է ստացվում նաև կորիզներով մրգերից։ Դրանք կունենան նուշի յուրահատուկ համ։ Բայց հիշեք, որ տանձի և խնձորի մուրաբայից պատրաստված խմիչքը պղտորվում է և երկար չի պահվում, թեև համը շատ հաճելի է։

Տնական գինի

Տնական գինի հին մուրաբաներից. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Մուրաբա 1 լ

_Բրինձ 1 բաժակ

_Խմորիչ 20 գ

_Ջուր 1,5լ

Տնական գինի

Տնական գինի

Տնական գինի հին մուրաբաներից. Պատրաստման եղանակը

_Մուրաբան լուծել տաք ջրի մեջ։ Անպայման փորձեք, խառնուրդը պետք է քաղցր լինի։ Եթե ​​շաքարավազը քիչ է, ավելացրեք։

_Լավ խառնել, մինչև հատիկները լուծվեն։ Լուծույթը լցնել երեք լիտրանոց բանկայի մեջ։

_Մի փոքր տաք ջրի մեջ լուծեք խմորիչը։

_Ավելացնել այն մուրաբայի լուծույթի մեջ, լցնել բրինձը։

_Բանկայի վրա դրեք հիդրոփական (եթե չունեք, կարող եք վերցնել սովորական բժշկական ձեռնոց և մատների վրա անցքեր անելուց հետո դրանով փակել բանկայի բերանը):

_Բանկան դնել մութ տեղում խմորման համար։

_Պարբերաբար դիտարկեք՝ ժամանակի ընթացքում զանգվածը կդադարի խմորվել, իսկ նստվածքը կանջատվի։

_Երբ փուչիկները դադարեն երևալ, ապա զգուշորեն լցնել գինին շշերի մեջ և շարել պահոցում:

Տնական գինի

Այս պրոցեսը կարող է տևել մի երկու շաբաթ կամ ամիս: Փորձեք անպայման:
Կարևոր պարզաբանում. բրինձը պետք չէ նախապես լվանալ, այն պետք է ավելորդ աղբից մաքրված և չոր լինի:

Տնական գինի

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք