Տնական երշիկ ջեռոցում. Երբեք չէի մտածի, որ տանը երշիկ պատրաստելը կարող է այդքան պարզ և արագ լինել

Տնական երշիկ ջեռոցում ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական երշիկ ջեռոցում պատրաստելու համար ձեզ հարկավոր չէ բլենդեր, մսաղաց կամ հատուկ հարմարանքներ։ Օգտագործելու եք միայն դանակ և ջեռոց:

Տնական երշիկի բաղադրատոմսում նշված մսի համամասնությունները կարող եք փոխել ըստ ձեր ցանկության։ Օրինակ, ավելի շատ տավարի միս օգտագործեք, քան խոզի միսը, կամ վերցրեք դրանք հավասար չափերով:

Նիտրիտային աղը վերցրեք 0,5%-անոցը: Եթե ​​դուք ունեք 6,25% աղ, ապա ձեզ հարկավոր է ընդամենը 4 գ։

Տնական երշիկ ջեռոցում

Տնական երշիկ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ

_ Խոզի միս 1 կգ

_ Տավարի միս 0,5 կգ

_ Սխտորի փոշի 0,5 թեյի գդալ

_ Սոխի փոշի 1 ճաշի գդալ

_ Կաթի փոշի 20 գ

_ Շաքարավազ 1 թեյի գդալ

_ Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ

_ Մշկընկույզ 0,5 թեյի գդալ

_ Ջուր 240 մլ

_ Նիտրիտային աղ 25 գ

_ Աղ 21 գ

Տնական երշիկ ջեռոցում Տնական երշիկ ջեռոցում
Տնական երշիկ ջեռոցում. Պատրաստման եղանակը

_ Խոզի միսը մանր կտրատել, տավարի միսն էլ ավելի փոքր կտրատել և դանակով կամ մուրճով լավ ծեծել։

_ Մսին ավելացնել սառցե ջուրը, բոլոր համեմունքները, աղը, շաքարավազը և կաթի փոշին։ Մոտ 10 րոպե հունցել միսը։

_Միսը լցնել կափարիչով փակվող ամանի մեջ և դրեք սառնարանում 18-24 ժամով։

_Այժմ մսի զանգվածը երկու մասի բաժանել: Յուրաքանչյուր մասը փաթաթել թաղանթով և կապել պարանով՝ ձևավորելով երշիկ։

_ Թողնել 20-30 րոպե սենյակային ջերմաստիճանում։

_ Երշիկները դնել կաղապարի մեջ կամ ջեռոցի տապակի վրա և դնել նախապես 80–85°C տաքացրած ջեռոցում։

_ Թխել առնվազն 3 ժամ։

Տնական երշիկ ջեռոցում
Երշիկի կտրվածքում դուք կտեսնեք փոքր դատարկություններ: Դա պայմանավորված է նրանով, որ միսը կտրված է կտորներով և սննդային թաղանթում այն ավելի ամուր սեղմելու եղանակ չկա։

Ջեռոցում եփած երշիկը թղթի մեջ փաթաթված, սառնարանում պահվում է մինչև մեկ շաբաթ։ Վակուումում կամ սառցարանում երշիկը կարող է ավելի երկար պահվել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք