Ամենապարզ, բայց շատ համեղ տնական երշիկի բաղադրատոմսերից մեկը, որը պատրաստելու համար պետք կլինեն լիովին բնական մթերքներ:
Երշիկը պատրաստվում է առանց բուրավետիչների և ներկերի՝ միայն հավի միս և համեմունքներ:

Տնական երշիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 2 հատ
_Մսի արգանակ 300 մլ
_Ժելատին 25 գր
_Ճակնդեղ 100 գր
_Աղ 10 գր
_Դափնու տերև, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Մշկընկույզ, համեմի սերմ՝ ըստ ճաշակի


Տնական երշիկ. Պատրաստման եղանակը
_Միսը եփել արգանակի մեջ համեմունքներով և աղով։
_Էլ ավելի բուրավետ ու համեղ դարձնելու համար կարելի է ավելացնել գազար և սոխ, թողնել սառչի:
_Մսի մի մասը կտրատել կտորներով՝ սա երշիկի կտրատած հատվածն է, իսկ երկրորդը մասը մանրացնել մանրաթելերով։
_Ժելատինը լցնել սառը ջրի մեջ և թողնել 10 րոպե ուռչի։
_Քերել ճակնդեղը մանր քերիչով և քամել հյութը։
_Կտոր-կտոր կտրատած մսի ֆարշին խառնել ճակնդեղի հյութը, համեմունքները, աղը և ժելատինը, որը պետք է նախապես տաքացնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում։
_Լցնել արգանակը և զանգվածը բլենդերով հարել։
_Ավելացնել մսի մանրաթելերը, խառնել, մինչև հարթվի:
_Զանգվածը լցնել պլաստմասե շշի մեջ, ծածկել և 4-6 ժամով դնել սառնարանը։


Այժմ դուք կունենաք համեղ, տնական, բուրավետ երշիկ՝ սենդվիչների կամ բուտերբրոդների համար։
Եթե մսի մի մասը մարինացնեք համեմունքներով, ապա արագ տապակեք թավայի մեջ, հովացնեք և մանր կտրատելով, ավելացնեք աղացած մսին՝ կստացվի թեթև, ապխտած համով երշիկ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի բաստուրմա







