Տնական երշիկ հավի մսով. Բաժակի մեջ պատրաստվող համեղ ու բնական մթերքներով նախուտեստը շատ հարմար է տարբեր առիթներով

Տնական երշիկ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Տնական երշիկ. Այն շատ ավելի համեղ և առողջարար է, քան խանութում գնվածը։ Տանը երշիկ պատրաստելու շատ բաղադրատոմսեր կան՝ բարդ և ոչ շատ։

Ձեզ եմ առաջարկում հավի մսով համեղ երշիկի շատ հեշտ և արագ բաղադրատոմս, որը եփում են միկրոալիքային վառարանում։

Այն կարելի է տալ երեխաներին, քանի որ այն առանց կոնսերվանտների և ներկանյութերի է։ Հատկապես եթե երեխաները միս լավ չեն ուտում, նրանց դուր կգա մսային երշիկ մատուցելու այս տարբերակը։ Ի դեպ, մեծահասակները նույնպես կհավանեն այն:

Տնական երշիկ

Տնական երշիկ հավի մսով. Բաղադրիչները

_Հավի կրծքամիս — 400 գ

_Երկար բրինձ — 50 գ

_Հավի ձու — 1 հատ

_ Կաթ — 150 մլ

_ Աղ — 1 թեյի գդալ

_ Շաքարավազ — 1/2 թեյի գդալ

_ Խմելի սունելի — 1/2 թեյի գդալ

_ Սոյայի սոուս — 1 թեյի գդալ

_ Սև պղպեղ (աղացած)

_ Սխտոր — 2 պճեղ

Պատրաստման ժամանակը` 30 րոպե
Տնական երշիկ

Տնական երշիկ հավի մսով. Պատրաստման եղանակը

1. Լվանալ հավի կրծքամիսը և կտրատել փոքր կտորներով։ Ավելացնել աղ, շաքարավազ, աղացած սև պղպեղ, խմելի սունելի, ճզմած սխտոր և սոյայի սոուս։ Խառնել և թողնել, որ մի փոքր մարինացվի։ Եթե ​​երշիկը պատրաստվում է երեխաների համար, ապա պղպեղն ու սխտորը կարելի է չավելացնել կամ նվազեցնել սխտորի քանակը։

2. Մինչ միսը մարինացվում է, խաշեք բրինձը, քամեք ջուրը և թող սառչի։ Մի լվացեք բրինձը: Այն պետք է լավ եփվի, դա կփոխարինի օսլայի օգտագործումը։

3. Միսը և բրինձը լցնել բլենդերի ամանի մեջ, լցնել կաթը, ավելացնել ձուն։ Հարել մինչև փափուկ մածուկ ստանա:

4. Բաժակները յուղել բուսայուղով, լցնել աղացած միսը առանց բաժակի եզրերին հասնելու, մոտ 1-2 մատ: Ստացվում է 3 կամ 4 բաժակ աղացած միս՝ կախված բաժակի չափից: Հաշվի առեք, որ բաժակնեը պետք է հաստ պատերով լինեն։

5. Լցված բաժակները դրեք միկրոալիքային վառարանի մեջ ավելի մոտ կենտրոնին, ծածկեք միկրոալիքային վառարանի կափարիչով։ Եփել 15 րոպե ամբողջ հզորությամբ: Ժամանակն անցնելուց հետո մի բացեք դուռը և մի հանեք բաժակները ևս 5 րոպե։

6. Եթե երշիկների եզրերն ավելի մուգ լինեն, ինչպես թեթևակի թխածի դեպքում, մի անհանգստացեք, դա որակի վրա չի ազդի։
Այո, ևս մեկ բան՝ շատ հաճելի է, որ երշիկները հեշտությամբ «դուրս են թռչում» բաժակից։

7. Երշիկը լավ սառելուց հետո կարող եք կտրատել և մատուցել սեղանին՝ ձեր սիրած սոուսով կամ կանաչիներով:

Տնական երշիկ

Տնական երշիկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք