Տնական երշիկ. Դիետիկ և անուշաբույր նախուտեստ

Տնական երշիկ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Վաղուց ես խանութից երշիկ չեմ գնել: Եվ ձեզ էլ առաջարկում եմ պատրաստել տնական երշիկ: Այն շատ համեղ և մատչելի է ստացվում:

Ես սկսում եմ պատրաստել տնական հավի կրծքամսով երշիկ: Նման համեղ ուտեստը պատրաստվում է ընդամենը 40 րոպեում: Միևնույն ժամանակ, երշիկը ցածր կալորիականությամբ և բնական է, ինչը շատ կարևոր է: Փորձեք և վայելեք արդյունքը:

Տնական երշիկ

Տնական երշիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 500 գր

_Կաթ 200 մլ

_Ձու 1 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Աղ 4 գր

_Պապրիկա 15 գր

_Ճակնդեղի հյութ 30 մլ

_Չեդեր 100 գր

Տնական երշիկ

Տնական երշիկ

Տնական երշիկ. Պատրաստման եղանակը

_Հավի կրծքամիսն ու սխտորը կտրատել: Բլենդերով մանրացնել մինչև հարթվի:

_Այնուհետև ավելացնել ձուն, աղը, պղպեղը, կաթն ու ճակնդեղի հյութը:

_Կրկին հարել բլենդերով: Դուք պետք է ստանաք թանձր, լավ բույր ունեցող զանգված:

_Ապագա երշիկի հիմքը տեղափոխել խորը ամանի մեջ և չեդերը քերել մեջը:

_Կպչուն սննդային թաղանթը տարածել փայլաթիթեղի վրա և հավով պանրի զանգվածը ամուր փաթաթել:

_ Դնել երշիկնռրը տապակի մեջ, լցնել մի քիչ ջուր, կափարիչով ծածկված եփել 40 րոպե միջին կրակի վրա:

_Մնում է միայն սառելուց հետո կտրատել: Բնական, համեղ երշիկը պատրաստ է:

Տնական երշիկ

Տնական երշիկ

Ես այն առաջարկում եմ իմ հյուրերին կտրատված վիճակում, իսկ երեխաները սիրում են հավի երշիկը լոլիկով ձվածեղի մեջ:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք