Տնական եփած երշիկ. Ամենահամեղ, անվտանգ նախուտեստը, որը հեշտությամբ կպատրաստեք:
Հաճախ ուզում եք տնեցիների ու ձեզ համար պատրաստել երշիկով բուտերբրոդ: Բոլորս էլ հիշում ենք, որ դա ամենահագեցնող նախուտեստն էր մի ժամանակ: Սակայն խանութում վաճառվող ներկայից երշիկների վտանգների մասին վաղուց ենք լսել, ուստի ավելի լավ է այն ինքնուրույն եփել տանը:
Իրականում, դա անելը շատ հեշտ է. Հարել բլենդերով և եփել գլանաձև տարաների մեջ: Նման նրբահամ նախուտեստ երեխաներին կարելի է տալ առանց անհանգստանալու, քանի որ դուք լիովին վստահ կլինեք ձեր պատրաստած ուտեստի բաղադրության մեջ:

Տնական եփած երշիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Հավի կրծքամիս 500 գ
- Կաթ 400 մլ
- Ձու 1 հատ
- Օսլա 2 ճաշի գդալ
- Սխտոր 6 պճեղ
- Աղ 2 թեյի գդալ
- Շաքար 0.5 թեյի գդալ
- Սև պղպեղ (աղացած) 1 պտղունց
- Համեմի սերմ 1 պտղունց
- Հիլ 1 պտղունց
- Մշկընկույզ 1 պտղունց

Տնական եփած երշիկ. Պատրաստման եղանակը
- Նախ հավի ֆիլեն կտրատել մանր մասերի, ապա մանրացնել բլենդերի մեջ, ավելացնել կաթը, խառնել:
- Ավելացնել համեմունքներ, աղ, շաքար, օսլա և աղացած սխտոր: Կոտրել ձուն, ամեն ինչ լավ խառնել:
- Բաժակները ներսի կողմից յուղել բուսական յուղով և լցնել դրանք մսի խառնուրդով, վերևից թողնելով մոտ 5 սմ: Բաժակները փաթաթեք սննդային թաղանթով:
- Լցնել լայն կաթսայի կեսը ջրով, տակի մասում կտոր դնել, գավաթները դնել կաթսայի մեջ՝ կտորի վրա: Եռացնել և շարունակել եփել երշիկը ևս 40 րոպե:
- Երբ երշիկով գավաթները սառչեն, հանեք պատրաստի նախուտեստը:

Երշիկի պատրաստման ընթացքում կարող եք ավելացնել սունկ, ձիթապտուղ կամ բուլղարական պղպեղ, այստեղ կարող եք լիովին ազատություն տալ ձեր երեւակայությանը: Պատրաստի երշիկը կարելի է թավայի մեջ տապակել ձվով:
Տնական եփած երշիկը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ռուլետ Հավի Կրծքամսով՝ Շատ Համեղ Սառը Նախուտեստ







